Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվում է նոր կամուրջ

Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում՝ Դեբետ գետի վրա մեկնարկեցին նոր կամրջի շինարարական աշխատանքները։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ Սադախլո-Բագրատաշեն անցման կետում կառուցվող նոր կամրջի շինարարության ծրագրի ղեկավար Իզաբելա Մուրադյանը հուլիսի 9-ին լրագրողների հետ զրույցում նշեց, որ հին կամուրջը վնասված է և տեխնիկապես այլևս ի վիճակի չէ սպասարկել Սադախլո-Բագրատաշեն անցման կետի ապրանքաշրջանառության և ուղևորափոխադրումների ծավալը, և բոլոր ծանրաքաշ մեքենաները հիմնականում մշտապես կանգնած են հերթերում, ուստի և տեխնիկական իմաստով, և ավելացվող ապրանքաշրջանառության ու ուղևորափոխադրումների իմաստով, ինչպես նաև ստրատեգիական նշանակության տեսանկյունից անհրաժեշտ էր ավելի մեծ թողունակություն, ավելի արագ և ավելի տեխնիկապես հագեցած ենթակառուցվածք ունենալը։

Մուրադյանը հայտնեց, որ նոր կառուցվող կամուրջը կազմված է երկու կամրջից, յուրաքանչյուրը՝ մեկ ուղղությամբ, երկու երթևեկելի գոտիներով, ջրահեռացման ու լուսավորության համակարգերով։ Նոր կամուրջն ավելի հարմարավետ է լինելու երթևեկության համար, կկարողանա սպասարկել շատ ավելի մեծ ծանրաբեռնվածություն՝ անվտանգ դարձնելով բեռնատար ու մարդատար մեքենաների շարժը:

«Կամուրջը լինելու է 160 մետր երկարությամբ։ Ունենալու է երկու կողմից մոտեցնող ճանապարհեր՝ Հայաստանի կողմից դեպի Վրաստան մոտ երկու տոկոս թեքությամբ։ Կամուրջի մեջտեղով անցնում է Դեբետ գետը, որը հանդիսանում է Հայաստանի և Վրաստանի սահմանը։ Շինարարության գումարը կազմում է 7 միլիոն 300 հազար եվրո։ Շինարարությունը նախատեսված է ավարտել 2022 թվականի մայիսին»,- ասաց Մուրադյանը։

Երկու երկրները կապող կամրջի շինարարությունը հայ-վրացական համատեղ ծրագիր է: Այն կառուցվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Հայաստանի ու Վրաստանի կառավարությունների համաֆինանսավորմամբ: Դեբետ գետի վրա նոր կամրջի շինարարության հիմնարկեքի պաշտոնական միջոցառմանը Հայաստանի կողմից կմասնակցեն ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, պաշտոնատար ծրագիրն իրականացնող կազմակերպության՝ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ: Վրացական կողմից կմասնակցի Վրաստանի տարածքային զարգացման ենթակառուցվածքների նախարար Իրակլի Կարսելաձեն։ Ներկա կլինեն նաև կամրջի շինարարությունը ֆինանսավորող Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, շինարարությունը (Ariana Tunnel Dam Co., Իրան) և տեխնիկական հսկողությունը (Goosung Engineering Co., Ltd և Korea Consultants International Co., Ltd., Կորեա) իրականացնող կազմակերպությունների ներկայացուցիչները։

դիտվել է 31 անգամ
Լրահոս
Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր. Արզումանյանի հրաժեշտի խոսքը Ուրարտուից հեռանալուց հետո Ողբերգական դեպք Բջնում, 71-ամյա վարորդը «Nissan»-ը վարելիս բախվել է քարե պատնեշին Ընդդիմությունն Ալբանիայի խորհրդարանում ծխային գլանակներով արգելափակել է խորհրդարանական նիստը Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ» Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին... «Փաստ» ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով. «Փաստ» Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ» «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին. «Փաստ» «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին. «Փաստ» Արտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում են Ծնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրը Թերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանք Մայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել է Եվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի Ուշակով Կարեն Ասլանյանը հաղթել է Ադրբեջանի ներկայացուցչին և հռչակվել աշխարհի չեմպիոն Թրամփի խորհրդականը Սուդանում սովի հետ կապված իրավիճակը որակել է «աղետալի» Կասեցվել է «Իգիթ» արտադրատեսակի արտադրությունը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»
Ամենաընթերցվածները