Արմեն Սարգսյանը որպես վկա ՍԴ չի գնա. Հրայր Թովմասյանի միջնորդությունը մերժվեց
ՍԴ-ն շարունակում է ԱԺ ընտրությունների արդյունքները վիճարկող դիմումների քննությունը:
Քիչ առաջ ՍԴ նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց, որ դատարանը որոշել է մերժել Հրայր Թովմասյանի միջնորդությունը, որը վերաբերում էր ՀՀ նախագահին որպես վկա դատարան հրավիրելուն:
Նման միջնորդությամբ Թովմասյանը հանդես էր եկել երեկ: