Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը․ ՄԻՊ

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանի այդ ժամանակվա Ջաբրայիլի գավառին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:

Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք:

Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ԽՍՀՄ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն անտեսում էր, սահմանային հարցերը քննարկում էր միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, իսկ այդ հարցերում գտնվում էր թույլ վիճակում: Խոսքը վերաբերում է մարդկանց նախևառաջ սեփականության ու տնտեսական իրավունքներին. նրանք ամուր թելերով կապված էին Կապանի հետ:

Այդ ժամանակ առաջնային էր նաև Կապանի անվտանգության հարցը, որը նույնպես անտեսվեց:

Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին: Այդ որոշման արդյունքում ստացվեց այնպես, որ հենց Կապանի արվարձանով էր անցնելու երկու երկրների սահմանագիծը:

 

Արման Թաթոյան

ՀՀ ՄԻՊ

 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները