Անզգուշաբար կրակել և վիրավորել էր 16-ամյա պատանուն

Հուլիսի 9-ին, ժամը 01.40-ին հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ սրունքի հրազենային վիրավորումով բուժօգնության ընդունված 16-ամյա պատանին հայտնել է, որ վնասվածքը ստացել է Զեյթունի գերեզմանների մոտ։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողների համատեղ միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Քանաքեռի գերեզմանատան մոտ պատանուն ողորկափող հրացանով անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել 29-ամյա երիտասարդը։

Ձեռնարկված միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը ներկայացել է ոստիկանության Քանաքեռ֊Զեյթունի բաժին և հայտնել, որ հունիսի 8-ին իրենց ավտոտնակի իրերի տակից գտել է հրացան, որը հետո ցանկացել է ցույց տալ ծանոթ պատանուն, բայց հրացանը պայուսակից դուրս հանելու ընթացքում ձեռքը պատահաբար դիպել է ձգանին, ինչի հետևանքով անզգուշությամբ արձակված կրակոցից պատանին ոտքի շրջանում ստացել է վնասվածք:

Երիտասարդը ոստիկաններին է ներկայացրել երկփողանի ողորկափող, կարճեցված փողով հրացանը և հայտնել, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։

Նշանակվել են փորձաքննություններ։

Նախապատրաստվում են նյութեր:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ռոնալդուն սպառնnւմ է լքել Սաուդյան Արաբիան Երևանի տներից մեկի բակում հայտնաբերվել է 15-ամյա տղայի մարմին Դարի կողոպուտը. Ինչպես Լուվրի կողոպտիչները քիչ էր մնում ոչնչացնեին կայսերական թագը Ադրբեջանի և Իրանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր Քիմ Քարդաշյանը իսկական սենսացիա է առաջացրել Complex ամսագրի համար մերկ ֆոտոսեսիայով Պակիստանում մզկիթի պայթյունի զոհերի թիվը հասել է 31-ի «Արարատ 73». պատմություն նվիրվածության, համառության և հաղթանակի մասին. «Փաստ» Նոր միջուկային մրցավազքի վերսկսման վտանգները. «Փաստ» Որտե՞ղ է իրականում թաքնված շան գլուխը. «Փաստ» «Փաշինյանի նպատակն իր թիմի և կողմնակիցների հոռետեսությունը փարատելն է». «Փաստ» Ինչպես թույլ չտալ ձայների փոշիացում. «Փաստ» Երբ եկեղեցու դեմ ճնշումը դառնում է միջազգային օրակարգ Երբ Մոսկվայում չեն վստահում Երևանին Մրցանակային «եղբայրություն»... հազարավոր զոհերի, զրկանքների ու բռնագաղթի հաշվին. «Փաստ» Հիմա ինչի՞ց են «նեղված» քպականները. «Փաստ» Ի՞նչ են ցույց տալիս Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի դիտումներն ու արձագանքները. «Փաստ» Պարեկների հայտնաբերած հետախուզվողի մոտ մեթամֆետամին տեսակի թմրամիջոց է հայտնաբերվել Ոստիկանները հայտնաբերել են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցուց գողություն կատարած տղամարդուն Սի Ծինփինը կայցելի Վաշինգտոն այս տարվա վերջին. Թրամփ Զելենսկին հայտնել է զnhված ուկրաինացի զինծառայողների պաշտոնական թիվը Պարեկներին կաշառելու փորձ արած քաղաքացին ձերբակալվել է Լա Լիգան ամենաերկար մրցաշարն է, և պետք է պայքարել մինչև վերջ․ Յամալ «Մայրություն տիեզերքում». Արդեն 2031 թվականին առաջին երեխաները կարող են ծնվել Լուսնի կամ Մարսի վրա «Mercedes»-ը «Մեգամոլ»-ի մոտ վրաերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով անցնող հետիոտնին Աննա Բոլեյն. Դիմանկար, որը հերքում է կախարդության մասին լուրերը
Ամենաընթերցվածները