Սկանդալներ հայ հայտնիների միջև. նրանք միմյանց անգամ չեն բարևում

Մագա Հարությունյանի և Սուրեն Շահվերդյան
Արդեն մի քանի օր է, ինչ համացանցում ակտիվ շրջանառվում է տիկտոկեր Մագա Հարությունյանի և հաղորդավար Սուրեն Շահվերդյանի կոնֆլիկտը։ Նշենք, որ «Քաղցած չէին սպսասում» հաղորդման ընթացքում Սուրենը ինտելեկտուալ հարցերի միջոցով փորձել էր ծաղրել Մագային։ Այդ հարցերին Մագայի հումորային պատասխանները Սուրենը համարել էր չիմացության արդյունք։ Հարցազրույցներում Սուրենը Մագային անվանել է տգետ ու նշել, որ վերջինս վնասակար է պատանիների համար։ Այս ամենի մասին BlogNews.am կայքի հետ զրույցում մանրամասն պատմել է Մագան:

Դիանա Տոռես ու Տաթև Սարգսյան

2020 թվականի սեպտեմբերից համացանցը թնդում էր երկու դերասանուհիների` Դիանա Տոռեսի ու Տաթև Սարգսյանի միջև եղած սկանդալով ու անդադար բացահայտվող մանրամասներով: Ամեն ինչ սկսվեց, երբ Դիանային հասան Տաթևի ու դիմահարդարներից մեկի հաղորդագրությունները, որոնցում Տաթևը նշում էր, որ չի ցանկանում իր լուսանկարները հրապարակվեն Դիանայի լուսանկարների կողքին, քանզի դա իրեն պատիվ չի բերում: Դիանան վիրավորվել և բուռն էր արձագանքել` իր ինստագրամյան էջի Stories բաժնում հրպարակումներ անելով Տաթևի մասին՝ մասնավորապես անդրադառնալով նրա բարոյականությանը: Այդ ամենից հետո Տաթևը դատարան է դիմել իրեն զրպարտելու համար և պահանջում է հանրային դաշտում ներողություն խնդրել իրենից, ինչպես նաև 3 մլն դրամ վճարել որպես փոխհատուցում։

Լուսինե Թովմասյան և Գոհար Հարությունյան

Լուսինե Թովմասյանը՝ Գոհար Հարությունյանի հետ կոնֆլիկտի մասին պատմել է «Ինտերվյու» նախագծի շրջանակում: Լուսինեն պատմում է՝ Գոհարն իրեն խնդրել է նշել, որ մրցույթներից մեկը իդեալական է կազմակերպված, սակայն Լուսինեն հրաժարվել է աջակցել այդ հարցում Գոհարին, ինչի հետևանքով այժմ նրանք միմյանց անգամ չեն բարևում: 

Մարջան Ավետիսյան և Արփի Գաբրիելյան

 «Ինտերվյու» նախագծի շրջանակում Մարջանն առաջին անգամ, խոսել է նաև Միհրան Ծառուկյանի և Արփի Գաբրիելյանի հետ չշփվելու քննարկումների մասին՝ հաստատելով, որ իսկապես մտերիմ հարաբերություններ այլևս չունի զույգի հետ: Նշենք, որ Արփին ևև Մարջանը միմյանց չեն հետևում է սոցիալական կայքերում, և վաղուց շշուկներ են պտտվում, որ դերասանուհիները միմյանց հետ վատ հարաբերություններ ունեն: 

Էմմի և Մհեր 

«Tete A Tete»-ի ընթացքում Էմմին պատմել է. «Մհերին մամաս է այդ քոլեջ (խոսքը Նադեժդա Սարգսյանի անունը կրող Երևանի մշակույթի պետական քոլեջի մասին է) բերել: Մհերն էլ այն մարդկանց ցուցակում է, որոնք մեկ-մեկ պետք է զանգեին ինձ…»:

Իր հերթին լրագրողների այն հարցին՝ ինչպիսին են հարաբերությունները Էմմիի հետ, Մհերը պատասխանել է. «Մենք վաղուց չենք տեսնվել, որովհետև չի եղել այդպիսի առիթ կամ պատճառ»: Իսկ ճշտող հարցին՝ արդյոք նրանք բարևում են միմյանց, երգիչը պատասխանեց. «Եկեք անցնենք այդ հարցը»:

 

դիտվել է 137 անգամ
Լրահոս
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենաընթերցվածները