Զանգեզուրյան միջանցքը եռակողմ հայտարարությամբ նախատեսված է. Ռուս պատգամավորը սկանդալային հայտարարություն է արել
Զանգեզուրյան միջանցքը եռակողմ հայտարարությամբ նախատեսված է: Այս մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով հարցազրույց է տվել «Свободная пресса»-ին:
Ռուս պատգամավորի խոսքերով, հիմա հայերը պետք է դիմեն թուրքերին՝ պահանջելով բացել սահմանները, որպեսզի առևտուր լինի:
Նա հայտարարել է, որ իր սահմանները պետք է բացի նաև Ադրբեջանը, այդպես հայերը կարող են երկաթուղիով հասնել Ռուսաստան: