Ինչ են հուշում աստղերը հուլիսի 15-ի համար

Խոյ

Խոյերի համար հանգստյան օրերը կսկսվեն ներդաշնակ նոտայից: Առիթ կլինի լավ տրամադրության համար, կմոռացվեն վերջին կասկածները և վեճերը: Օրը հարմար է հաճելի շփման, ծանոթությունների, ժամադրությունների, խնջույքների, խաղաղ զվարճանքների, երեկույթների, միջոցառումներ այցելելու, նվերներով և ուշադրության նշաններով փոխանակման համար: Չնայած բարենպաստ պատկերին՝ արժե հաշվի առնել լարված միտումների գոյությունը:

Ցուլ

Հանգստյան օրերի պոտենցիալը լավագույնս օգտագործելու համար Ցուլերին խորհուրդ է տրվում շփվող և բարեհամբույր լինել: Կարևոր է շրջապատողների հետ նույն ալիքի վրա գտնվել: Հաճելի զվարճանքների մեջ կարող են մտնել կոլեկտիվ գնումները: Օրը տրամադրում է անսպասելի գնումների, որոնք հազվագյուտ հաջող կլինեն: Հագուստի, նվերների, ամառային աքսեսուարների, կոսմետիկ ապրանքների ընտրության մեջ չարժե ապավինել միայն սեփական ճաշակին:

Երկվորյակ

Երկվորյակներին օրը թույլ է տալիս վայելել կյանքը՝ հաճույք ստանալով միանգամից շատ բաներից: Դրանում քիչ դեր չեն խաղա ընկերները: Կվայելեք շրջապատողների համակրանքը, հնարավորություն կունենաք ցուցադրելու ձեր հմայքը, տաղանդները, ոճը, լավ ճաշակը: Հիանալի օր է սեզոնային զվարճանքների համար: Հնարավոր է մեծ հետաքրքրություն նորաձևության, աշխարհիկ կյանքի նկատմամբ: Հաճելիորեն կզարմացնի գեղեցկության սրահ այցելությունը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հրաժարվել ավելորդ տաքարյունությունից, ցուցադրական անհատականությունից: Ձեր կողմից անկեղծ նախաձեռնությունը շրջապատողները կարող են ընկալել որպես խոչընդոտ համընդհանուր ներդաշնակությանը, կպչությունություն, հավակնոտություն, անհաշտություն: Աստղերը հուշում են, որ այսօր հետաքրքրությունների կարգավորման բազմաթիվ եղանակներ կան՝ սկսած բարի ժպիտից, մինչև անսովոր նվերը:

Առյուծ

Առյուծներին օրը թույլ կտա շեղվել քողարկված ներքին խնդիրներից: Բարենպաստ դերակատարություն կունենա շփվողականությունը, նորության և հորիզոնների ընդլայնման հակումը: Լավ կլինի փոխել իմիջը, թարմացնել շփման շրջանակը: Արժե ընդունել հյուր գնալու, ժամադրության, ցուցահանդես այցելելու, էքսկուրսիայի մասնակցելու հրավերը: Չնայած ներդաշնակ մթնոլորտին և հաճելի անակնկալներին՝ դժվար թե հաջողվի ամբողջությամբ ազատվել լարվածությունից:

Կույս

Կույսերին խորհուրդ չի տրվում միայնության մեջ մնալ: Շփվողականությունը կօգնի ոչ միայն ուրախ ժամանակ անցկացնել, այլև կիրառություն գտնել ձեր տաղանդներին, գովազդել անձնական նախագծերը: Ճանաչվածությունն իր հերթին կնպաստի նպատակներին հասնելուն. կաճի անհրաժեշտ մարդկանց հետ ծանոթանալու, ձեզ վրա ուշադրություն հրավիրելու, անսպասելիորեն ֆինանսական խնդիրը լուծելու հավանականությունը:

Կշեռք

Կշեռքների համար օրը կապահովի հաջող արտաքին հանգամանքներ, մնացածը կախված կլինի դրանցից օգտվելու ցանկությունից: Հիանալի օր է սիրո, ստեղծագործական զբաղմունքների, ամառային հանգստի, համատեղ ստեղծագործության, ընկերական շփման համար: Կարելի է անհրաժեշտ մարդկանց հիշեցնել ձեր արժանիքների և առավելությունների մասին: Աճում է նվերի, հաճոյախոսության արժանանալու հավանականությունը:

Կարիճ

Հանգստյան օրերին Կարիճներին խորհուրդ է տրվում հրաժարվել ցուցադրականությունից: Այսօր ավելի լավ է ոչ թե առանձնանալ, այլ ներդաշնակորեն ներգրավվել միջավայրին: Օրն օգնում է հաճույք ստանալ շփումից, հարթել թաքուն հակասությունը: Լավ կլինի մասնակցություն ունենալ գործընկերոջ կյանքին, ընկերական հանդիպմանը կամ կոլեկտիվ միջոցառմանը: Կապերի առկայությունը և համակրանք առաջացնելու ունակությունը շատ տեղին կլինեն:

Աղեղնավոր

Աղեղնավորների մեջ օրը կուժգնացնի ռոմանտիկ և արկածային հակումները: Թե հատկապես ինչ կնախընտրեք՝ ադրենալին, թե ներդաշնակություն, կախված կլինի ձեր խառնվածքից: Հաջող պահ է ծանոթության, հաշտության, հարաբերությունների զարգացման համար: Իշխանությամբ և հեղինակությամբ օժտված Աղեղնավորներին հանգամանքները թույլ են տալիս իրենց անմիջական պահել, չնկատել սերունդների և սոցիալական պայմանականությունների տարբերությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրները կարող են ռիսկի դիմել և փոքր-ինչ փոխել սովոր սցենարը, որպեսզի հանգստյան օրերը սովորականի պես չանցկացնեն: Եթե նման նախաձեռնություն դրսևորել են ուրիշները, արժե այն պատշպանել, սակայն՝ զգուշավորությամբ: Կառուցողական շփման պայմանը կլինի անկեղծ ընկերասիրությունը, անմիջական դիվանագիտությունը: Չարժե սադրել նրանց, ովքեր ագրեսիվ են տրամադրված: Կարևոր է ժամանակին տարաձայնությունները մեղմացնելու ունակությունը:

Ջրհոս

Ջրհոսների համար օրը հագեցած է, մղում է ռոմանտիկայի, շարժման, ռիսկի: Իրադրությունը նպաստում է ուղևորություններին, աշխարհայացքի և շփման շրջանակի ընդլայնմանը, սիրային և ընկերական հարաբերությունների զարգացմանը: Իրադարձությունների զարգացումը կարող է արագացնել անկանխատեսելի շրջադարձը, օրինակ՝ ճանապարհին պատահած արկածը: Ազարտ Ջրհոսները կարող են գերազանցել արագությունը, խախտել կանոնները:

Ձկներ

Ձկներին խորհուրդ չի տրվում իներցիայով գործել: Որպեսզի օրը հաջող անցնի, անհրաժեշտ է հասկանալ և ընդունել պահի պահանջները: Այսօր հեշտ չէ դիմադրել րոպեական ազդակներին, նույնիսկ եթե դրանք ռիսկերի հետ են կապված: Հնարավոր է իրավիճակը ստիպի փոխել սովոր մարտավարությունը: Կարևոր է տեսնել թույլատրելիի սահմանները և չփորձել կրկնել ուրիշի հնարքը: Չափից դուրս խիզախ գործողությունները կարող են ջնջել ձեռքբերումների մի մասը:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Պետությունը կարո՞ղ է միջամտել վարձակալության շուկայի վայրիվերումներին. «Փաստ» Այս «ապագան» էին խոստանո՞ւմ. «Փաստ» «Ամեն ինչի պարզունակացումը մանկուրտացման պրոցես է». «Փաստ» Իրականում ո՞վ է թշնամանք ու ատելություն գեներացնում. «Փաստ» Բաքվի «դիվանագիտական» շոուները, Արցախի հայաթափումն ու մշակութային յուրացումը. միջազգային հանրությունից պահանջվում է հստակ դիրքորոշում. «Փաստ» Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» ԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանք ԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկում ՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներ Մոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթել Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի
Ամենաընթերցվածները