Կուրացել է հուլիսի 5-ին ծեծի ենթարկված օպերատորը

Վրաստանի հանրային հեռուստատեսության օպերատոր Իլյա Թվալիաշվիլին վնասել է զույգ աչքերը` հուլիսի 5-ին Թբիլիսիում ծայրահեղական ​​հոմոֆոբ խմբի կողմից ծեծի ենթարկվելուց հետո:

Այս մասին հայտնում է «Ալիք Մեդիան»:

Տեղական հեռուստաընկերություններից մեկում հարցազրույցում Թվալիշավիլին ասել է, որ մեկ աչքը ամբողջովին կորցրել է տեսնելու ունակությունը, ինքը չգիտի` երբ կկարողանա վերադառնալ աշխատանքի:

Ըստ Իլյայի` ռեպորտաժը նկարահանելիս իր վրա հարձակվել են տարբեր ուղղություններից. հիշում է, որ գետնին գլորվեց, ոտքերով ու ձեռքերով սկսեցին հարվածել: Բազմաթիվ հարվածներ է ստացել նաև գլխին: Հարվածներից մեկի ժամանակ կորցրել է գիտակցությունը. ասում է` մինչև հիմա չի կարող հասկանալ` ինչպես կարելի է այդքան անխնա ծեծել բոլորովին անծանոթ մարդու, ով քեզ վատ բան չի արել:

Հանրային հեռուստաընկերության օպերատորի վրա հարձակման մեղադրանքով այսօր արդեն 2-րդ անձն է բերման ենթարկվել: Ընդհանուր առմամբ` 21 անձ է բերման ենթարկվել` լրագրողների վրա հարձակման փաստով: Նրանց մեղադրանք է առաջադրվել Վրաստանի քրեական օրենսգրքի երեք հոդվածներով. Լրագրողների մասնագիտական ​​գործունեությանն ապօրինի խոչընդոտում` բռնության սպառնալիքով (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ մինչև երկու տարի), հետապնդում, որն ուղեկցվել է բռնությամբ (պատժվում է տուգանքով կամ ազատազրկմամբ ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով) , մասնակցություն խմբակային բռնությանը (պատժվում է ազատազրկմամբ ՝ չորսից վեց տարի ժամկետով):

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանա Ամուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան «Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջ Նեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելու Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» ԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսում Հայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնի Իրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ Tasnim Հայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստը ՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերում Թրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկը Ինչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունը 35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»
Ամենաընթերցվածները