Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա՝ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու մասին

Ալիևն, իհարկե վաղուց էր բարբաջում Զանգեզուրի, Սևանի և Երևանի՝ «ադրբեջանական լինելու մասին»։ Նախկինում նրա այդ բարբաջանքներին բանի տեղ չէին դնում, որովհետև Արցախն իր շրջակայքով՝ ամուր փակում էր դեպի Հայաստան տարածվելու ադրբեջանական ցանկացած երազանք։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Բացի այդ՝ Հայաստանի և Արցախի նախկին իշխանությունները, ոչ թե դրածո, հայրենադավ կապիտուլյանտներ էին, այլ իրենց թերություններով հանդերձ՝ իմաստուն, հեռատես և հայրենատեր մարդիկ։ Նրանց ժամանակ, Ադրբեջանը շանս չէր ունենա ո՛չ քաղաքական, ոչ դիվանագիտական և ոչ էլ ռազմական ճանապարհով, սպառնալու Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

2018թ-ի պետականակործան իշխանափոխությունից հետո, Ալիևը ստացավ քարտ բլանշ և նոր շանս։ Թուրքիան, որը նախկինում չէր խառնվում ադրբեջանա-արցախյան կոնֆլիկտին, ևս օգտվեց Հայաստանում ստեղծված հետհեղափոխական քաոսից՝ միանալով Բաքվի ավանտյուրային։ Այդպես, Նիկոլը բացեց Թուրքիայի մուտքը Հարավային Կովկաս։

Նիկոլի ապաշնորհության արդյունքում սանձազերծված դավադիր պատերազմից և խայտառակ կապիտուլյացիայից հետո, Ալիևը բացում է նոր, շատ վտանգավոր թեմա։ Խոսելով Երևանի, Զանգեզուրի, Սևանի՝ «պատմական Ադրբեջան» լինելու և ինչ-որ կեղծ քարտեզների մասին, նա փորձում է հասունացնել նոր կոնֆլիկտ։ Այդ կերպ, կովկասյան թաթարախմբից կազմավորված Ադրբեջանը, ինքն իր համար շանս է ստանում հիմնավորելու իր հավակնություններն այս տարածաշրջանում։

Չեմ զարմանա, եթե մոտ ժամանակներս Ալիևը սկսի աշխարհին համոզել, որ մենք՝ հայերս եկվորներ ենք, և ապօրինի զավթել ենք «պատմական ադրբեջանական տարածքները», իսկ հետո, ռուսների օգնությամբ այստեղ կառուցել ենք Հայաստան պետություն։ Չեմ կարծում, որ նիկոլիզմը կընդիմանա այդ գործընթացին, որովհետև նա առանձնապես գետինը չի մտնում այն փաստից, որ Հայաստանի սուվերեն տարածքներն արդեն օկուպացված են Ադրբեջանի զինուժի կողմից։

2018թ-ին, իշխանության բերելով նիկոլիզմին, հայ ժողովուրդը թույլ տվեց չգիտակցված և շատ կոպիտ պատմական սխալ։ Այդ սխալը ճակատագրական դարձավ Արցախի և Հայոց Բանակի համար։ Այդ սխալը՝ ծանր խարան է դառնալու ապագա սերունդների վրա։

2021թ.-ին, կրկին իշխանությունը տալով կապիտուլյանտներին՝ հայ ժողովուրդը գործեց իր գիտակցված սխալը։ Այդ սխալը, արդեն ճակատագրական է դառնալու Հայաստանի համար։ Այդ գիտակցված սխալով, հայ ժողովուրդն աշխարհին ի ցույց դրեց իր ողբալի վիճակը, մառազմի հասնող քաղաքական դեբիլիզմը։

Ալիևն իհարկե ղալաթ է անում, երբ խոսում է Զանգեզուրի,

Սևանի ու Երևանի մասին։ Բայց մեր ժողովրդի մի հատվածը պետք է վերջապես հասկանա, որ նիկոլին վերընտրելը ևս աններելի «ղալաթ անել է» դառնալու։ Եվ առաջիկա պետական ողբերգությունները հենց այդտեղից է սկսվելու։

Թուրքը՝ ի տարբերություն մեզ, հայերիս, նույն հարցով, երկրորդ անգամ չի սխալվում։ Մեր սխալներն ուղղել է պետք։ Ընդ որում՝ առանց նիկոլիզմի։ Այլապես, կստացվի նիկոլից հետո՝ թեկուզ ջրհեղեղ։

Սթափվել է պետք, որովհետև ապագա վտանգը չափից ավելի ակնհայտ է։ Վրաստանը թուրքերի ու ազերների հետ էթնիկ կոնֆլիկտներ չի ունեցել, բայց նրանք լավ են գիտակցում իրենց պետականության դերն ու ազգային շահը։

Իսկ մենք կորցրել ենք ինքնապաշտպանական ամենատարրական բնազդներն ու ազգային ինքնասիրությունը։ Եվ այս խելքով էլ ուզում ենք թուրք-ադրբեջանական ագրեսիվ լկտիության հետ բարեկամություն անել։ Կարճ ժամանակ հետո Հայաստանը ոտատակ են տալու։ Ուժեղանալ է պետք, ապաքինվել ու վերականգնվել է պետք։ Հետո նոր մտածել թշնամու հետ բարեկամության ձևերի մասին։

 

դիտվել է 37 անգամ
Լրահոս
Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր Անգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին» Էլի ձախողում. ինչպե՞ս դիմակայել լրջագույն վտանգներին. «Փաստ» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ամենաընթերցվածները