UCOM-ը գերազանցությամբ է կատարել ՀՀ-ում կայացած ԱԺ ընտրությունների հետ կապված տեխնիկական աշխատանքը

«Յուքոմ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը գերազանցությամբ է իրականացրել 2021 թվականի հունիսի 20-ին կայացած ԱԺ ընտրությունների ժամանակ 1500 տեղամասերից քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակումը նոր ստեղծված կայքի միջոցով։

Պայմանագրով նախատեսված 1500 տեսախցիկի փոխարեն տեղադրվել էին 1517-ը։ Ընտրություններում մասնակցած բոլոր քաղաքական ուժերին, ինչպես նաև պետական պատկան մարմիններին առանձին հնարավորություն է տրվել առցանց և ուղիղ եթերի ռեժիմում հետևել ԱԺ ընտրությունների ողջ ընթացքին։ Ucom ընկերության 200-ից ավելի օպտիկամանրաթելային ցանցի նախագծման, տեղակայման ու սպասարկման մասնագետներ գործուղվել էին Հայաստանի բոլոր մեծ քաղաքներ՝ անհրաժեշտության դեպքում տեխնիկական ցանկացած հարցի արագ արձագանքելու համար։ Հայաստանի տարածքով մեկ տեղակայված տվյալների կենտրոններում ներկա գտնվող հերթապահ թիմերին տրամադրվել է տեխնիկական միջոցների լրացուցիչ գործիքակազմ, որպեսզի ցանկացած անսարքություն ակնթարթորեն շտկվի։

«Ահռելի աշխատանք է կատարվել վերջին 2 ամսվա ընթացքում, իսկ հունիսի 19-ից 21-ն Ucom-ի ամբողջ տեխնիկական անձնակազմը, որոնց թվում էին շարժական և ֆիքսված ցանցի մեր բոլոր մասնագետները, առհասարակ 24/7 ռեժիմով հերթապահություն է իրականացրել։ Կատարված աշխատանքի ծավալը, որակը ու նախապատրաստվելու համար սեղմ ժամկետները հաշվի առնելով՝ իրապես հիմքեր ունեմ շնորհավորելու մեր գործընկերներին վստահված աշխատանքը պատասխանատու և արհեստավարժ կերպով իրականացնելու կապակցությամբ», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։     

«ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը բարձր է գնահատում հանձնաժողովի և Ucom-ի միջև ձևավորված համագործակցությունը։ Կազմակերպությունը  հանձնաժողովի հետ իրականացրել է մասշտաբային ծրագիր՝ արհեստավարժ կերպով և սահմանված կարգով ապահովելով հունիսի 20-ի ԱԺ արտահերթ ընտրությունների 1500-ից ավելի տեղամասերից քվեարկության ընթացքի, արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանումը և միաժամանակյա համացանցային ուղիղ հեռարձակումը, ինչն իր հերթին նպաստել է տեղամասային ընտրական հանձնաժողովների աշխատանքների թափանցիկության բարձրացմանը և հանրության կողմից ընտրական գործընթացների նկատմամբ վստահության ամրապնդմանը»,- նշել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ 

Հիշեցնենք, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 8-ի արտահերթ նիստի ժամանակ թույլ է տվել «Յուքոմ» ՓԲ ընկերությանը, որպեսզի վերջինս 1500 տեղամասերից իրականացնի ուղիղ հեռարձակում՝ քվեարկության ընթացքի և քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանում և միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու նպատակով։ Ուղիղ հեռարձակումն իրականացվել է նոր ստեղծված կայքի միջոցով։ 

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները