Նյու Յորքի նախկին քաղաքապետը մոտ 100 մլն դոլար կծախսի Թրամփի դեմ քաղաքական գովազդի համար


Նյու Յորքի նախկին քաղաքապետ, միլիարդատեր Մայքլ Բլումբերգը, որը դիտարկում է Սպիտակ տան համար պայքարի մեջ մտնելու հավանականությունը, մտադիր է մոտ 100 մլն դոլար ծախսել Թրամփի դեմ համացանցում քաղաքական գովազդի եւ նրա վարկաբեկման համար, հայտնում է The New York Times-ը։

Լրատվամիջոցի տվյալներով, գովազդը հիմնականում «ուղղված կլինի տատանվող նահանգների ընտրողներին»։ Այդ նահանգներից են Արիզոնան, Միչիգանը, Փենսիլվանիան եւ Վիսկոնսինը։ Թերթը նշել է, որ Թրամփի վարկաբեկման համար նման չափի միջոցների տրամադրումը Բլումբերգի «ֆինանսական հզորության ցուցանիշ է»։

«Բլումբերգը Թրամփի հաղթելու համար ամենահարմար թեկնածուն է»,- ասել է նախկին քաղաքապետի քաղաքական խորհրդական Հովարդ Վուլֆսոնը։

Ներկայում նախագահական մրցավազքին դեմոկրատներից մասնակցում են մոտ 20 թեկնածուներ։ Դեմոկրատական կուսակցության համագումարը, որի ժամանակ կառաջադրվի նախագահի թեկնածուն, տեղի կունենա 2020թ․ հուլիսի 13-16-ը՝ Վիսկոնսին նահանգի Միլուոկի քաղաքում։ Morning Consult հետազոտական ծառայության անցկացրած հարցման համաձայն, Բլումբերգին սատարում է դեմոկրատների ընտրողների 4 տոկոսը, ինչով նա շատ է զիջում նախկին փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին (31 տոկոս), Վերմոնտի նահանգից սենատոր Բերնի Սանդերսին (20 տոկոս) եւ Մասաչուսեթսի նահանգից սենատոր Էլիզաբեթ Ուորենին (18 տոկոս)։

Հանրապետական կուսակցությունից թեկնածուների թվում դեռեւս երկուսն են՝ Թրամփը եւ Մասաչուսեթսի նախկին նահանգապետ Բիլ Ուելդը։ ԱՄՆ նախագահի 59-րդ ընտրությունները կանցկացվեն 2020թ․ նոյեմբերի 3-ին։

Բլումբերգը 2002-2013թթ․ զբաղեցրել է Նյու Յորքի քաղաքապետի պաշտոնը։ Նա նաեւ հայտնի է որպես բարերար եւ ֆինանսական նորությունների նույնանուն գործակալության հիմնադիր։ Forbes ամսագրի գնահատականներով, նրա կարողությունը անցնում է 52 միլիարդ դոլարից։ «Եթե Բլումբերգը մասնակցի նախընտրական քարոզարշավին, ապա դա մեծ ազդեցություն կունենա Դեմոկրատական կուսակցությունից նախագահի թեկնածուի մյուս հավակնորդների առաջադրման վրա»,- նկատել է АP գործակալությունը։

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները