Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել
Նիկոլ Փաշինյանը ՀՀ կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող) նշանակելու մասին որոշում է ստորագրել.
«Հիմք ընդունելով «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը՝
Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապե-տության Ազգային ժողովում «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը (Պ-1008-14.07.2021-ՊԻ-011/0) քննարկելիս Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ (հարակից զեկուցող)»,-ասված է որոշման մեջ: