6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Պանամայում, հարևան Կոստա Ռիկայում։
Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
«Պանամայի համալսարանի երկրագիտությունների ինստիտուտը հայտարարել է 6,4 բալ ուժգնությամբ երկրաշարժ ՝ տեղական ժամանակով 15,56-ին (Մոսկվայի ժամանակով 23,56-ին)։ Օջախը եղել է 10 կիլոմետր խորության վրա», – հայտնել է Պանամայի ինստիտուտը: