Ձեռներեցության աշխարհի գավաթի ազգային եզրափակիչի հաղթողներն են Denovo Sciences և Zoomerang ստարտափները

Հայաստանում ավարտվել է 2021 թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի եզրափակիչը, որի հաղթողներն են ճանաչվել Denovo Sciences-ը և «Zoomerang»-ը:

Ձեռներեցության աշխարհի գավաթի (Entrepreneurial World Cup – EWC) ազգային փուլը Հայաստանում կազմակերպվել է Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Ձեռնարկատիրության և նորարարական տեխնոլոգիաների կենտրոնի (EPIC) կողմից: Նախագծին միացել են նաև շուրջ 40 գործընկերներ և հովանավորներ, այդ թվում և «Տելեկոմ Արմենիա» ընկերությունը (ապրանքանիշը՝ Beeline): 

Բացի պաշտոնական մրցանակից, որը կազմել է $ 20 000, թիմերը ստացել են նաև հատուկ նվերներ «Տելեկոմ Արմենիայից»՝ այդ թվում երկու հաղթող թիմերը ստացել են երկու տարվա ընթացքում հոսթինգ ծառայությունից օգտվելու հնարավորություն, իսկ ազգային փուլի հաղթող թիմի անդամները ստացել են նաև Hiper VX 690 և Tribe Himba էլեկտրական սքութերներ: 

Այս թիմերը, ազգային փուլը հաղթահարելուց հետո Հայաստանը կներկայացնեն Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ եզրափակիչի Accelerate 2 փուլին: 

Նշենք, որ որպես գաղափարային փուլի և վաղ փուլի հաղթողներ ընտրվել են Robodel, MedPoint Technologies ստարտափները, որոնցից յուրաքանչյուրը շահեց $10 000-ական: 

Ձեռներեցության աշխարհի գավաթին ներկայացված ավելի քան 100 հայտերից ազգային եզրափակիչ են անցել տասներկու թիմեր, որոնք են՝ MedPoint Technologies, SmartClick, Revalcon, Cyber Tech, rBlock, Zoomerang (Zoom Apps), Heltun, Tactun (RAFA Solutions), Robodel, Mr.Fast, Streameal, Denovo Sciences: 

Մրցակցող թիմերի համար ներկայացված հիմնական ուղղահայացներն են մեծածավալ տվյալներ (Big Data), արհեստական բանականություն (AI), բջջային հավելվածներ, ծրագրային ապահովումը որպես ծառայություն (SAAS), ձեռնարկությունների ծրագրային ապահովում, առողջություն և բարեկեցություն: 

«Տելեկոմ Արմենիա» գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը նշեց․ «Մեր թիմի անունից սրտանց շնորհավորում եմ հաղթողներին և մասնակիցներին: Հուսով եմ այս մրցույթն ու հատկապես հաղթանակը խթան կլինեն նրանց համար զարգանալու և նորանոր հաղթանակներ ունենալու»: 

EPIC-ի տնօրեն Մայքլ Քուչաքջեանը նշեց. «Երբ մենք ստացանք Ձեռներեցության աշխարհի գավաթի գլոբալ կազմակերպիչներից էլեկտրոնային նամակը` խնդրելով մեզ առաջին անգամ կազմակերպել մրցույթը Հայաստանում, մենք որոշեցինք, որ դա միայնակ չենք անելու և մենք օգտագործեցինք այս միջոցառումը, որպես միջոց Հայաստանում էկոհամակարգի բոլոր գործընկերների հետ համատեղ աշխատելու համար, ինչը համընկնում է նաև ՀԱՀ-ի մեր տեսլականի և ռազմավարության հետ` արտաքին շահագրգիռ կողմերի և համայնքի անդամների հետ աշխատելու առումով»: 

2021թ-ի Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչը տեղի կունենա նոյեմբերին Սաուդյան Արաբիայի Ռիադ քաղաքում: Հարյուր ստարտափներ կմասնակցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի Accelerate 2 փուլին՝ intensive startup bootcamp-ի համար և կմրցեն Ձեռներեցության աշխարհի գավաթի համաշխարհային եզրափակիչում:

Нет описания.

Нет описания.

 
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները