Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «UCOM SPORT CHALLENGE» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավեր

Հուլիսի 29-ից մինչև օգոստոսի 8-ի ժամը 23։59-ը Ucom ընկերությունը Տոկիո-2020 Օլիմպիական խաղերի շրջանակում TikTok և Instagram սոցիալական հարթակներում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձևերի մրցույթ-մարտահրավերը: Այս չելենջի ընթացքում Ucom-ի աշխատակիցները կարճ տեսահոլովակի ձևաչափով կցուցադրեն իրենց սպորտային կարողությունները, որից հետո մարտահրավեր կնետեն մյուս օգտատերերին՝ կիսվել նմանատիպ հոլովակներով՝ օգտագործելով #UcomSport հեշթեգը։

Մրցույթի ավարտին ընտրվելու է 10 հաղթող՝ 5-ը TikTok-ի, մյուս 5-ը՝ Instagram-ի սոցիալական հարթակներից: Հաղթելու պայմանն է հավաքել առավելագույն քանակի դիտումներ: Իսկ հաղթողները կստանան Canyon SB41BG խելացի ֆիթնես թևնոցը:

«Որպես բոքսով զբաղվող մարդ՝ ինքս ընդունել եմ այս մարտահրավերը: Միացե՛ք Ucom Sport չելենջին, ցուցադրե’ք ձեր սպորտային կարողությունները և նշե՛ք, թե որն է ձեր մարզաձևը։ Ի դեպ, Ucom թիմի ժյուրիի կողմից ընտրված ամենահետաքրքիր, ամենասպորտային մասնակիցը կստանա հատուկ մրցանակ՝ էլեկտրական սկուտեր», - ասել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Արա Խաչատրյանը։

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները