Աֆղանստանի օդանավակայանի ուղղությամբ երեք արկ է արձակվել
Երեք արկ է արձակվել Աֆղանստանի Քանդագար քաղաքում օդանավակայանի ուղղությամբ, հաղորդում է AFP գործակալությունը:
«Երկու արկը վնասել է թռիչքուղին, ինչի հետեւանքով օդանավակայանից բոլոր ժամանող եւ մեկնող չվերթները չեղարկվել են»,-հայտնում է օդանավակայանի ղեկավարությունը:
Դեպքի մանրամասները հայտնի չեն: