ՀՀ-ում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 329 նոր դեպք
Հայաստանում օգոստոսի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 329 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 231322 դեպքի: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:
Փաստացի այս պահին բուժվում է 4949 պացիենտ. Մեկ օրում ավելացել է 141-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 220617 անձ` վերջին մեկ օրում 179 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 7 քաղաքացի, մահացածների թիվը 4632 է:
