Առուշանյանին ազատ արձակելու պահանջով Գլխավոր դատախազին դիմել է ընտրություններին մասնակցած գորիսցիների 67%-ը. Խոջաբաղյան

Մոտ երկու շաբաթ է Գորիսում շարունակվում է համայնքապետ Առուշ Առուշանյանին ազատ արձակելու պահանջով ստորագրահավաքը։ Վերջերս պահանջին բաց նամակով միացան նաև մի շարք մտավորականներ, գիտնականներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, արվեստի և սպորտի ներկայացուցիչներ։ Եւ չնայած այդ ամենին՝ Առուշ Առուշանյանին շարունակում են կալանքի տակ պահել։
Ուրեմն, Հայաստանի Հանրապետությունում տեղական ինքնակառավարման մարմինների վերաբերյալ օրենքները ենթադրում էին, որ համայնքապետը ոչ թե նշանակովի, այլ՝ ընտրովի պաշտոն է։ Այսինքն համայնքապետն ունի առանձին մանդատ՝ համայնքը կառավարելու համար։ Հետևաբար, քանի դեռ Հայաստանում համայնքապետին ընտրում է համայնքը, այլ ոչ թե նշանակում են "վերևից", ապա այդ "վերևը" պարտավոր է հաշվի նստել համայնքի հետ կամ, առնվազն, փոխել օրենքը և համայնքապետ դառնալու ընթացակարգը։
Հիմա․
Չնայած այն հանգամանքին, որ Գորիս խոշորացված համայնքում 2021 թվականին գրանցված էին 23580, իսկ 2017 թվականին՝ 22900 ընտրող, 2017 թվականի համայնքապետի ընտրություններին մասնակցել էր 13163, իսկ 2021 թվականի այս վերջին ընտրություններին՝ 13466 քաղաքացի։ Այսինքն, ակտիվ ընտրողների իրական թիվը չի գերազանցում 13500-ը կամ կազմում է գրանցված ընտրողների 57%-ը։
2017 թվականին Առուշ Առուշանյանի օգտին քվեարկել էր 12945 ընտրող, կամ ընտրության մասնակցածների 98%-ը։
2021 թվականի ընտրություններին "Հայաստան" դաշինքի օգտին քվեարկել էին 3203 ընտրող, "Պատիվ ունեմ" դաշինքի օգտին՝ 842 ընտրող, "Քաղաքացիական պայմանագիր" կուսակցության օգտին՝ 7085 ընտրող։
Եւ չնայած այս պատկերին, Առուշ Առուշանյանին անհապաղ ազատ արձակելու պահանջով ՀՀ գլխավոր դատախազին ստորագրությամբ դիմել է մոտ 9000 հոգի՝ Գորիս խոշորացված համայնքից, կամ 2021 թվականի ընտրություններին մասնակցած գորիսեցիների մոտ 67%-ը։ Ընդ որում, այս թիվը կազմում են ստորագրահավաքին միացած միայն Գորիս խոշորացված համայնքի չափահաս բնակիչներն, և ներառված չեն ոչ գորիսեցի չափահասներն ու Գորիս քաղաքի երեխաները (եթե հիշում եք, նրանց համար ստիպված եղանք առանձին թուղթ պատրաստել, քանի որ չէինք կարողանում դիմադրել ստորագրահավաքին միանալու նրանց արդար պահանջին)։
Սա վկայում է այն մասին, որ չնայած ԱԺ ընտրությունների արդյունքներով "Հայաստան" դաշինքը Գորիսում ստացել էր շուրջ 24% ձայն, 2017 թվականի համայնքապետի ընտրություններից մոտ 4 տարի անց էլ Առուշ Առուշանյանը Գորիսում ունի առնվազն 67% լեգիտիմություն՝ որպես ընտրված համայնքապետ։ Ինչի՞ համար եմ գրել առնվազն բառը․ քանի որ ստորագրահավաքը դեռ փակված չէ, եւ մարդիկ շարունակում են իրենց աջակցությունը հայտնել՝ միանալով դիմում-պահանջին։
Այնուամենայնիվ, առաջիկա օրերին մենք ստիպված ենք արդեն ամփոփել ստորագրահավաքի արդյունքները և մասնակցած բնակիչների արդարացի պահանջը օրենքով սահմանված կարգով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազին՝ պահանջելով նրանից հավատարիմ մնալ իր՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված նորմերին և երդմանը, հավուր պատշաճի իրացնել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված լիազորությունները և անհապաղ կայացնել Առուշ Առուշանյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց վերացնելու մասին որոշումը։
Ստորագրահավաքին միանալ ցանկացող Գորիս խոշորացված համայնքի բնակիչները, ովքեր դեռ չեն հասցրել ստորագրել, մինչև շաբաթ օրը (07.08.2021թ) ներառյալ կարող են Գորիս քաղաքի Սբ․ Գրիգոր Տաթևացու անվան հրապարակին կից տարածքում միանալ Առուշ Առուշանյանին կալանքից ազատ արձակելու պահանջին։ Հաջորդող շաբաթում մենք կամփոփենք տվյալները և, կարծում եմ, հանդես կգանք մամլո ասուլիսով, որից հետո սահմանված կարգով պահանջը կներկայացվի դատախազին։
Այսպիսով, 2017 թվականին Գորիս խոշորացված համայնքի ղեկավար է ընտրվել Առուշ Առուշանյանը, որի պաշտոնավարման ավարտին դեռ մոտ մեկ տարի մնացել է։ Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում, ըստ տեղական ինքնակառավարման մարմինների մասին օրենքների համայնքի ղեկավարը ընտրովի պաշտոն է, և ոչ թե՝ նշանակովի, ապա Հայաստանի Հանրապետության ներկայիս ղեկավարությունը պարտավոր է հարգել Գորիս համայնքի բնակչության կարծիքը և հաշվի առնել նրա առնվազն 67%-ի պահանջը՝ անհապաղ ազատ արձակելով համայնքապետին և ապահովելով նրա և համայնքի բնականոն աշխատանքային գործունեությունը։
Առայժմ այսքանը։ Կարող եք տարածել այս տեղեկությունը թեմայով շահագրգիռ անձանց շրջանակներում։
Հարգանքներով,
Առուշ Առուշանյանին աջակցության նախաձեռնող խումբ
դիտվել է 15 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները