3-րդ բանակային կորպուսի հրամանատար է նշանակվել
Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար նշանակելու մասին։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Ալեքսանդր Ցականյանին նշանակել 3-րդ բանակային կորպուսի հրամանատար», - ասված է հրամանագրում։