6.925.000 ՀՀ դրամ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին․ «Մի դրամի ուժի» հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է

IDBank

-ն ու Idram-ը ամփոփեցին «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը․ հունիս և հուլիս ամիսների ընթացքում կուտակված «Մի դրամների» ողջ գումարը՝ 6․925․000 ՀՀ դրամ, փոխանցվեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամին։

«Սա մեր հերթական աջակցությունն է 1000+ հիմնադրամին, քանի որ գիտակցում ենք, թե որքան կարևոր է այսօր մեր հասարակության հոգածությունը այն մարդկանց համար, որոնք չխնայեցին իրենց կյանքն ու առողջությունը։ Ուստի փորձում ենք բոլոր հնարավոր տարբերակներով օգտակար լինել մեր հերոսներին»,- ասել է Իդրամ ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Գոռ Ամիրյանը։

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել նախաձեռնությունն իրականացնելու համար: Թվում է, թե մեկ դրամը փոքր գումար է, բայց իրականում այստեղ աշխատում է թվերի ուժը, և որքան շատ են լինում այդ գործարքները, այդքան այդ թվերը աճում են, ինչը մեր զինծառայողների ապահովագրության համակարգի գաղափարախոսությունն է: Փիլիսոփայությունների նույնություն կա»,- ընդգծեց «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի տնօրեն Վարուժան Ավետիքյանը:

Բանկի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով «Մի դրամի ուժը» նախաձեռնության հիմնական ուղղությունն ի սկզբանե կրթությունն էր, սակայն պատերազմի հետևանքով ընկերություններն ուշադրության կենտրոնում են պահում զինծառայողներին ու նրանց ընտանիքներին։ Ծրագրի հաջորդ շահառուն «Վահե Մելիքսեթյան» հիմնադրամն է։ Վահեն զոհվել է արցախյան երրորդ պատերազմում, վիրավոր զինվորին բուժօգնություն ցուցաբերելիս։ Նա մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր և ամեն ինչ անում էր իր մասնագիտության մասսայականացման համար։ Իր կիսատ թողած գործն այսօր շարունակում է հիմնադրամը։ Հենց այդ պատճառով էլ որոշեցինք աջակցել հիմնադրամի կրթական նախաձեռնություններին»,- ասել է Տաթևիկ Վարդևանյանը։

Վահե Մելիքսեթյանի եղբոր՝ հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանի խոսքով` կրթաբժշկական հիմնադրամը ստեղծվել է` կյանքի կոչելու Վահեի մասնագիտական գաղափարներն ու նպատակները․ «Արդեն սեպտեմբերից պատրաստվում ենք անվանական կրթաթոշակներ տրամադրել Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ կլինիկական դեղագետի մասնագիտությունն ընտրած լավագույն օրդինատորներին, պատրաստվում ենք նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալ։ Վահեն կարծում էր, որ մի շարք զարգացած երկրների պես Հայաստանում ևս յուրաքանչյուր հիվանդանոց պետք է ունենա կլինիկական դեղագետների հաստիքներ, ինչն էականորեն կկրճատի ոչ ռացիոնալ դեղաբուժության արդյունքում առաջացած հսկայական ծախսերը, ինչպես նաև կնվազեցնի դեղերի ոչ ռացիոնալ կիրառման արդյունքում հիվանդների առողջությանը հասցված վնասները։ «Մի դրամի ուժը» նախագծի մասին ես տեղեկացա գրեթե մեկ տարի առաջ և շատ հավանեցի գաղափարը։ Անգամ չէի էլ կարող ենթադրել, որ մի օր կդառնանք այս հրաշալի նախաձեռնության շահառուն։ Ես շատ շնորհակալ եմ ԱյԴի Բանկին և Իդրամին մեզ հավատալու, աջակցելու և առաջին խոշոր գործընկերը դառնալու համար։

Մինչև հուլիսի 31-ն ընկած ժամանակահատվածում Բանկի և Իդրամի կողմից ամենատարբեր ծրագրերի և նախաձեռնությունների ընդհանուր առմամբ նվիրաբերվել է մոտ 34 մլն ՀՀ դրամ։

Ընկերություններում հիշեցրել են, որ յուրաքանչյուր անձ կարող է նպաստել, որ ավելի մեծ գումար տրամադրվի «Մի դրամի ուժը» նախաձեռնության շահառուներին՝ ընդամենը բոլոր վճարումները կատարելով Idram&IDBank հավելվածով, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով․ ամեն ինչ սկսվում է մի դրամից։

Idram&IDBank հավելվածով հնարավոր է վճարում կատարել արդեն 5500-ից ավելի վաճառակետերում և ավելի քան 400 առցանց խանութներում, իսկ գործընկերների ցանկին ծանոթանալ կարելի է այստեղ։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

դիտվել է 26 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները