Արտակարգ դեպք` Նուբարաշենի բանտում. 2 դատապարտյալ դանակահարված վիճակում հոսպիտալացվել են

Այսօր՝ հունվարի 28-ին, դանակահարութուն է տեղի ունեցել Նուբարաշենի բանտում: Ժամը 01:30-ի սահմաններում «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ բանտի թիվ 57 խցի դատապարտյալների միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, արդեն ժամը 03:10-ի սահմաններում «կրծքավանդակի կտրած-ծակած վերք, ձախակողմյան պնեմաթորաքս, ձախ սրունքի կտրած վերք, աջակողմյան թոքի սալջարդ, ներորովայնային արյունահոսություն հարցականով» ախտորոշմամբ Երևանի 1-03 շտապօգնության թիվ 43 բժիշկների հերթպահ խումբը իրենց մոտ է տեղափոխել մի քաղաքացու:

Կարճ ժամանակ անց, այս անգամ՝ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել «ձախ ձեռքի կոտրվածք, ձախ նախաբազկի, աջ ազդրի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ մեկ այլ քաղաքացի:

Հիվանդանոց մեկնած ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ Մղդեսյանի գլխավորությամբ, պարզել են, որ վիրավորներն են՝ 44-ամյա Ռաֆայել Ա.-ն և 46-ամյա Հակոբ Վ.-ն:

Վերջիններս հիվանդանոց են տեղափոխվել Նուբարաշենի բանտից, որտեղ ստացել են նշված մարմնական վնասվածքները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վիրավորներից Ռաֆայել Ա.-ն 2016թ.-ին դատապարտվել է 266 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, իսկ Հակոբ. Վ.-ն՝ 178 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Փաստի առթիվ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Կատարվում է նախաքննություն:

դիտվել է 114 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները