Նոր հաղորդագրություն Արցախից
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից:
Երեկ՝ օգոստոսի 9-ին, Արցախի հարավային թևում իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել: Զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուններ չի հայտնաբերվել:
Որոնումներն այսօր շարունակվում են Հադրութի շրջանում և Վարանդայի ուղղությամբ:
Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն:
Ավելին՝ այստեղ