Ադրբեջանը ռուս խաղաղապահ ուժերի հրամանատարությունից պահանջել է դադարեցնել հայկական զինված ուժերի տեղակայումն Արցախի տարածքում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ հղում կատարելով երկրի ՊՆ-ին։
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է, թե Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահների և ՀՀ վարչապետի՝ նոյեմբերի 10-ի ստորագրած եռակողմ համաձայնագրի համաձայն՝ հայկական զինված ուժերի «մնացորդները» դուրս չեն բերվել տարածքներից, որտեղ այժմ տեղակայված են ռուս խաղաղապահներ։