Թալիբները գրավել են Տարինկոտի շրջանների մեծ մասը. տարածքները նրանց են հանձնվել առանց դիմադրության
«Թալիբան» արմատական շարժումը գրավել է Աֆղանստանի հարավում գտնվող Տարինկոտ քաղաքի շրջանների մեծ մասը, հայտնում է mk.ru-ն:
Աղբյուրը հստակեցրել է, որ տարածքները թալիբներին հանձնվել են առանց դիմադրության: Այս պահին քաղաքում ընթանում են մարտեր տեղի ոստիկանության շտաբը վերահսկելու համար:
Միևնույն ժամանակ աֆղանստանցի զինվորականներն ազատագրել են Տարինկոտ քաղաքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող մի մեծ տարածք:
Աֆղանստանում ընթանում է կառավարական ուժերի և «Թալիբան» արմատական շարժման դիմակայությունը: Անկայունությունը երկրում աճում է մինչև սեպտեմբերի 11-ը աֆղանական հողից զորքերի դուրսբերումն ավարտելու՝ ԱՄՆ-ի վարչակազմի խոստումների ֆոնին: 2020 թվականին սեպտեմբերի 12-ին Վաշինգտոնը և «Թալիբան»-ի ներկայացուցիչները Քատարի մայրաքաղաք Դոհայում ստորագրել են ավելի քան 18 տարվա ընթացքում առաջին հաշտության համաձայնագիրը: Այն նախատեսում Է 14 ամսվա ընթացքում Աֆղանստանից օտարերկրյա զորքերի դուրսբերում և միջաֆղանական երկխոսության սկսում գերիների փոխանակումից հետո:
