Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության մասնակիցներից մեկը դիվանագիտական ​​ջանքերի քողի ներքո իրականացրել է «Բլեֆ» գործողությունը. Regnum

Ռուսական Regnum լրատվական գործակալությունը հրապարակել է հոդված, որում հեղինակը՝ կովկասագետ, պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Տարասովը, անդրադարձ է կատարել ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հայաստանյան այցին և հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, այդ համատեքստում արտաքին խաղացողների հնարավոր ակտիվացմանը:

«ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը վերջապես աշխատանքային այցով ժամանեց Հայաստան: Նրա հետ հանդիպմանը Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանը հայտարարեց հետևյալը.«Մենք Ձեր այցին սպասում էինք դեռ մայիս ամսին: Հայաստանի համար այդ պահին բավական լարված ժամանակահատված էր, բայց, ցավոք սրտի, Ձեր այցը տեղի չունեցավ: Այսօր մեր սահմաններին ձևավորվել է կայուն ծանր իրավիճակ: Մայիս ամսին ադրբեջանական զինված ուժերը, երկու ուղղությամբ, ներխուժեցին հայկական տարածք: Դա մեզ անչափ անհանգստացնում է: Մենք խաղաղության կողմնակից ենք: Մենք, որևէ պարագայում, չենք ուզում իրադրության լարում մեր սահմաններին: Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ»:

Մոսկվան` ի դեմս ՀԱՊԿ-ի, ձեռնպահ մնաց Երևանի ակնկալած կոշտ հայտարարություններից` կապված Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ տարածքներ ադրբեջանական զինուժի ներթափանցման հետ, կատարվածը որակելով որպես «սահմանային միջադեպ», այլ ոչ թե «Ադրբեջանի ագրեսիա՝ Թուրքիայի աջակցությամբ»:

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը Զասն այս առնչությամբ ոչ մի նոր բան չասաց: «Մենք կազմակերպված դիտարկում ենք անցկացնում, այդ թվում ՝ Հայաստանի պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերը սպառնալիք են ներկայացնում Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական լուծման հնարավորությունները չեն սպառվել, իրականում դա կլինի լավագույն տարբերակը բոլորի համար», - ասել է նա:

Զասի խոսքով, այն, ինչ տեղի է ունենում, «բարդացնում է Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի առաջնորդների միջև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դադարեցնելու և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղիներ որոնելու հիմնաքարային համաձայնությունների իրականացումը»:

Այնուամենայնիվ, Զասի այցը Երևան ունի մի շարք կարևոր առանձնահատկություններ: Նախ, հենց այն օրը, երբ նա սկսեց այցը Հայաստան, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց ունեցավ իր ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ: Երկրորդ՝ մեկ օր առաջ Ադրբեջանի հետ սահմանին սկսվեց ռուս սահմանապահների տեղակայումը, որի հետ ՀԱՊԿ-ը կապ չունի:  Հասկանալի է, որ զինված հակամարտության սահմանազատման գոտում ռուս սահմանապահների առկայությունը ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Նախիջևանի հետ սահմանին ավելի մեծ չափով կորոշի երկու պատերազմող կողմերի հաստատված դիրքերը և կամրապնդի ներկայիս ստատուս քվոն: Պատկերավոր ասած, այս «կարմիր գիծը» թույլ չի տա ապագայում զենքի կիրառմամբ բախումների նախադրյալներ ստեղծել ինչպես ադրբեջանական, այնպես էլ հայկական կողմից:

Երրորդ, Հայաստանում իրադարձությունների զարգացումը լրատվամիջոցներում առաջացրեց հետաքրքիր քննարկում ռուս և ադրբեջանցի փորձագետների միջև, քանի որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դեռ լռում են ռուսների վերատեղակայման դրդապատճառի մասին, ինչը անհավանական վարկածների տեղիք է տալիս:

Բանն այն է, որ անհասկանալի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Հայաստանի հետ սահմանամերձ գոտիներում գործողությունների առճակատման սցենարին անցնելու պատճառները, որոնք ակնհայտորեն խափանում են բանակցությունների գործընթացը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ձևաչափով: Ալիևն ակնհայտորեն հրահրեց Փաշինյանին ինչ-որ հակագործողությունների: Բայց ի՞նչ հակագործողությունների: Առաջին բանը, որ գրավում է ուշագրությունը, Ֆրանսիայի ակտիվացումն է Անդրկովկասում: Փաշինյանը հայտարարեց, որ Ֆրանսիան մտադիր է ռազմական օգնություն ցուցաբերել Հայաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանների խնդիրը լուծելու համար: Թե ինչ կարող էր անել Փարիզը, Հայաստանի վարչապետը չմանրամասնեց, թեև Ելիսեյան պալատի աղբյուրներին հղումով, որոշ հայկական ԶԼՄ-ներ պնդում էին, որ «Ֆրանսիան հանդես է գալիս տարածաշրջանում լարված իրավիճակը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի միջոցով կարգավորելու օգտին»: 

Նշենք նաև, որ Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելը Երևանում ասել էր. «ԵՄ -ն մտադիր է ավելի ակտիվ մասնակցել տարածաշրջանի խնդիրների լուծմանը»: Նա հաստատել էր Բրյուսելի պատրաստակամությունը՝ Հայաստանին տրամադրել 2,6 միլիարդ եվրոյի ֆինանսական աջակցություն, որը պետք է ուղղվի ենթակառուցվածքների զարգացմանը և ժողովրդավարական բարեփոխումներին: 

Բայց նույնիսկ իրադարձությունների այս ընթացքի դեպքում փորձագետների մեծամասնությունը վստահ է, որ «դժվար թե Փարիզը Հայաստանի օգտին իսկապես միջամտի ստեղծված իրավիճակին և ռիսկի չի դիմի ավելի վճռական քայլեր ձեռնարկել տարածաշրջանում», էլ ուր մնաց օտարերկրյա լեգեոն ուղարկելու հնարավորությունը դեպի Անդրկովկաս: Սա կարող է հարուցել պատասխան գործողություններ` առաջին հերթին Ռուսաստանի և, հնարավոր է, Թուրքիայի կողմից:

 Հենց այս հանգամանքներն են հուշում, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանային լարվածության մասնակիցներից մեկը դիվանագիտական ջանքերի քողի ներքո իրականացրել է «Բլեֆ» գործողությունը`տարածաշրջանում իր համար ընդունելի իրավիճակի հասնելու համար: Բայց, ինչպես գրում է Le Point ֆրանսիական հրատարակությունը, «այս ինտրիգում գլխավոր հաղթողը Ռուսաստանն է»: Հայաստանում նա ռազմաբազա ունի Գյումրիում, և այժմ վերահսկողություն է սահմանել այս երկրի բոլոր սահմանների վրա և, ըստ թերթի, «դիվանագիտական խաղում Թուրքիային էլ ավելի է մի կողմ մղում՝ միաժամանակ ուսումնասիրելով Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Լեռնային Ղարաբաղում նրա տարածքում տեղակայված են ռուս խաղաղապահներ: Այս առումով շատ փորձագետներ կարծում են, որ «նոր պատմությունը դեռ նոր է սկսվում»: Ի վերջո, չենք մոռացել, որ Ռուսաստանը չի հրաժարվել իր մասնակցությունից ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին, և հնարավոր է, որ այս ձևաչափի որոշակի հանգամանքներում նա կարողանա տարբեր պարտիաներ խաղալ ղարաբաղյան խնդիրը քննարկելիս: Բայց մինչ այդ, ըստ Բաքվի փորձագետների, «Ալիևին հարմար է Պուտինի հետ, իսկ անհարմար՝ Փաշինյանի և Մակրոնի հետ»: Ադրբեջանը դեռ զուսպ է Մոսկվայի ներկայության նկատմամբ, բայց չի ընդունում Փարիզի մասնակցությունը, որն իրեն դասում է որպես Երևանի՝ Բաքվի նկատմամբ անբարյացակամ ռազմաքաղաքական դաշնակից: Մեծ խաղը շարունակվում է»:

դիտվել է 0 անգամ
Լրահոս
Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են
Ամենաընթերցվածները