ԱՏՁՄ-ն ներկայացրեց 2021-2025 թվականների ռազմավարությունը

Հայտնի են Digiweek 2021-ի անցկացման օրերը:

Աեքսանդր Եսայանն անդրադարձել է ԲՏԱ նոր նախարարի նշանակմանը:

Այսօր Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) գրասենյակում տեղի ունեցավ մամլո ասուլիս՝ ԱՏՁՄ 2021-25 թվականների հիմնական ռազմավարական ծրագրերի, «ԴիջիԹեք 2021» ցուցահանդեսի և Digitec Summit 2021 համաժողովի վերաբերյալ։ Ասուլիսի բանախոսներն էին ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը։

Նշեց, որ ԱՏՁՄ-ն հաստատել է իր ռազմավարական ծրագրերը 2021-25 թվականների համար և հայտարարեց, որ Digitec Expo 2021-ը և Digitec Summit 2021 համաժողովը տեղի կունենան հոկտեմբերի 29-ից 31-ը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Միջոցառումը տեղի կունենա Digiweek 2021-ի շրջանակներում, որի նպատակը 8 օրերի ընթացքում աշխարհի llտեխնոլոգիական հայերին համախմբելն է առաջատար տեխնոլոգիական ոլորտի ՀՀ զարգացման հեռանկարի և հնարավորությունների շուրջ: 

Տեխնոլոգիական շաբաթ Digiweek 2021-ը կազմակերպվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ԱՏՁՄ-ի և մասնավոր սեկտորի մի շարք կազմակերպությունների համատեղ ջանքերով: «Դիջիթեք 2021» ցուցահանդեսին և Digitec Summit 2021 համաժողովին զուգահեռ` հոկտեմբերի 27-ին և 28-ին կկայանա Hyetech Showcase 2021-ը, իսկ արհեստական բանականության, նորարարության և վենչուրային ֆինանսավորման թեմայով միջոցառումները տեղի կունենան նոյեմբերի 1-ից 3-ը:

«Այս տարի Digitec Expo-ն կլինի տեղի ունեցածներից ամենամեծը ՝ ավելի քան 1350 քմ ցուցահանդեսային տարածքով, շուրջ 120 մասնակից ընկերություններով և ստարտափերով», - նշեց ԱՏՁՄ գործադիր տնօրեն Րաֆֆի Քասարջյանը:

«Ցուցահանդեսին զուգահեռ առաջին անգամ կազմակերպում ենք Digitec Summit 2021 համաժողովը, որը համախմբելու է  աշխարհի առաջատար տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչներին՝ քննարկելու կրթության, ապակենտրոն աշխատուժի և գիտական նորարարության ապագան»:

ԱՏՁՄ վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանն անդրադարձավ նոր կառավարության ձևավորմանը, մասնավորապես` Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նոր նախարար պարոն Վահագն Խաչատուրյանի նշանակմանը:

«Մենք երեկ հանդիպեցինք պարոն Խաչատուրյանի հետ և ուրախությամբ տեղեկացանք, որ նա նախատեսում է շարունակել պարոն Չոբանյանի օրոք նախաձեռնած ծրագրերը: Մեծապես գնահատելով նախարարության հետ մեր արդյունավետ համագործակցությունը, որ ունեցանք պարոն Չոբանյանի ղեկավարման ընթացքում` լիահույս ենք, որ պետական և մասնավոր ամուր գործընկերության շրջանակներում նույն ոգևորությամբ աշխատելու ենք նաև նախարար Խաչատուրյանի և նրա թիմի հետ` հաջողությամբ կյանքի կոչելու ռազմավարական այն ծրագրերը, որոնք հանգեցնելու են ավելի հզոր արդյունաբերություն և պետություն ունենալուն», - նշեց  պարոն Եսայանը:

Բացի վերը նշվածներից ԱՏՁՄ ներկայացրեց նաև իր հինգ ռազմավարական ուղղությունները և հարակից ծրագրերը: Դրանք են՝

  • Կրթություն և աշխատուժ. թեև ուղղության հիմնական առանցքն «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ծրագիրն է, այժմ ռազմավարական ուղղությունը լրացվում է նաև մասնագիտական վարժանքներով և համալսարանական կրթության բովանդակության բարելավմանն ուղղված նոր ծրագրերով։ Դեռևս անցած տարվա դեկտեմբերից ԱՏՁՄ-ն վերամեկնարկեց «Բանակից ՏՏ» ծրագիրը, որտեղ մինչ այժմ սովերել են 138 մասնակից՝ 12 մասնագիտական խմբերում։
  • Ինչո՞ւ Հայաստան/ Why Armenia. այստեղ հիմնականում շեշտը դրվելու է տեխնոլոգիական ոլորտում մասնագիտական ուղղությունների սահմանման և խթանման, արտասահմանյան կարևոր շուկաների թիրախավորման, ներդրումային ավելի բարենպաստ միջավայի ստեղծման և տվյալների պաշտպանության ու բիզնեսի շարունակականության ապահովման վրա։
  • Երկակի նշանակության տեխնոլոգիաների արտադրություն. այս ուղղությունը ենթադրում է ոչ միայն վերջինիս ուղղված պետական ​​և մասնավոր ֆինանսավորման ապահովում, այլև երկակի նշանակության  տեխնոլոգիաների համար ազգային միասնական տեսլականի մշակում և տեխնոլոգիապես արդի անվտանգային և պաշտպանական ենթակառուցվածքի ստեղծում՝ այդ թվում տեխնոլոգիական ստորաբաժանման ստեղծում և զարգացում
  • Գիտական ​​հետազոտություն. այս ուղղության նպատակը հիմնական և ուղղորդված գիտական ​​հետազոտությունների համար պետական ֆինանսավորման ապահովման հասնելն է։
  • Էլեկտրոնային կառավարում և կիբերանվտանգություն. ուղղությունը ենթադրում է կարևոր նշանակության ենթակառուցվածքների համար անվտանգության և տվյալների փոխգործունակության ազգային չափորոշիչների մշակում և թվային ու մեդիա գրագիտության բարձրացում:

Нет описания.

Нет описания.

Нет описания.

Нет описания.

դիտվել է 79 անգամ
Լրահոս
Կասեցվել է «Էյեմ ֆակտորի»-ի պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ «Չկա կյանքում ավելի հաճելի բան, քան ճամփորդել ընտանիքով». Մենչը Հռոմից լուսանկարներ է հրապարակել Սենեգալի ֆուտբոլի ֆեդերացիան կբողոքարկի Աֆրիկայի գավաթից զրկելու CAF-ի որոշումը Իրանում հայտարարել են ութ դեղագործական գործարանների վնաuման մասին Louis Vuitton-ը թողարկել է 250 եվրո արժողությամբ շոկոլադե պայուսակ՝ ուտելի շքեղություն Զատկի համար Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. Փաշինյանը՝ արցախցիների մասին «Կհանդիպենք 10 ամսից». Գոռ Հակոբյանի որդուն՝ Ֆելիքսին ճանապարհեցին Գերմանիա Մերձավոր Արևելքում պшտերազմը կարող է Ուկրաինային թողնել առանց հակաoդային պաշտպանnւթյան hրթիռների հայթայթման աղբյուրների. Զելենսկի Իրանը hարվածներ չի hասցնում քաղաքացիական օբյեկտներին. Արաղչի Ոչ միայն ռազմական ուժով, այլ նաև հաշվարկային հզորություններով և ալգորիթմական ինտելեկտով. «Փաստ» «Ընտրություններն են այն հնարավորություններից մեկը, որ ժողովուրդը ձերբազատվի մեզ պատած աղետից». «Փաստ» Կեղծ և մոլորեցնող թեզեր «խաղաղության» և «պատերազմի» շուրջ. «Փաստ» Հիբրիդային պատերազմի դեմ պայքարի անվան տակ՝ հիբրիդային միջամտություն. «Փաստ» Ի՞նչ «գործիքներ» են կիրառում իշխանությունները. «Փաստ» Հիշողության կորո՞ւստ, թե՞ դիտավորություն. «Փաստ» «Լակմուսի թուղթ»՝ ընդդիմադիր դաշտի ու ընտրողների համար. «Փաստ» ԱՄՆ-ի և Իսրայելի գործողությունները հանգեցրել են Հորմուզի նեղուցում ճգնաժամի. Արաղչի Սթափության զննություն չանցնելու համար 50-ամյա վարորդը փորձել էր կաշառել պարեկներին. տղամարդը ձերբակալվել է Լիբանանի և Սիրիայի սահմանին տեղադրվել է Քրիստոսի արձանը Աղբ՝ շքեղության փոխարեն. Օսկարի մյուս կողմը Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ծեծկռտnւքի մասնակիցների․ կան կալանավորվածներ Արսեն Զախարյանի տրանսֆերային արժեքն աճել է. Transfermarkt Դեմի Մուրը՝ Gucci-ի փետուրներով․ «Օսկար 2026» մրցանակաբաշխության հայտնիների լուքերը Թեոդոսիայում փլուզվել է հայկական եկեղեցու մի մասը Նավթի գները նվազել են
Ամենաընթերցվածները