Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին և հայտարարել, թե Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում «Զանգեզուրի միջանցքի» բացմանը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk հեռուստաալիքին տված հարցազրույցում իր կարծիքն է հայտնել այսպես կոչված` «Զանգեզուրի միջանցքի» բացման «կարևորության» մասին:

Այս միջանցքից զատ Ալիևը նաև նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին. «Ինչպես գիտեք, Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի պաշտոնական բացումը տեղի ունեցավ Բաքվում չորս տարի առաջ: Այս երկաթգծի շնորհիվ մենք կապվեցինք Թուրքիայի հետ: Իսկ Զանգեզուրի միջանցքը կդառնա կապի երկրորդ ուղղությունը: Այսպիսով, մեզ համար նոր հնարավորություններ ի հայտ կգան: Միևնույն ժամանակ, Ադրբեջանը կկապվի երկաթուղով և դրա անբաժանելի մասով` Նախիջևանի Ինքնավար Հանրապետությամբ: Միաժամանակ պահանջում ենք, որ Հայաստանի վերահսկողության տակ գտնվող Արեւմտյան Զանգեզուրի (ՀՀ Սյունիքի մարզ - խմբ.) տարածքում կառուցվի ավտոմոբիլային ճանապարհ՝ Մեղրու շրջանում: Քանի որ դա պարտադիր պետք է:

Ցավոք, Հայաստանը դեմ է դրան: Մինչև վերջին օրերը նա դեմ էր «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Ընդամենը մի քանի օր առաջ այնտեղ դրական կարծիք կար, որ իրենք էլ դեմ չեն: Այնուամենայնիվ, «Զանգեզուրի միջանցքի» լիարժեք գործելու համար պետք է լինի և՛ երկաթուղի, և՛ ճանապարհ: Բաքվում մեքենա նստելով՝ մենք կարող ենք այնտեղից հեշտությամբ շարժվել դեպի Թուրքիա և Նախիջևան»:

Նշելով, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է նոր տրանսպորտային նախագիծ դառնալ Եվրասիայում, նախագահ Իլհամ Ալիևն ասել է. «Միևնույն ժամանակ, դա նոր հնարավորություն կլինի տարածաշրջանի երկրների համար: Թուրքիան կկարողանա իր ապրանքները Կենտրոնական Ասիա տեղափոխել ավելի կարճ, այլընտրանքային ճանապարհով: Այսպիսով, այն կարող է դառնալ նոր տրանսպորտային նախագիծ Եվրասիայի համար: Սա արդեն առաջ ենք քաշել որպես նախաձեռնություն: Եվ մենք այս միջանցքը կոչեցինք «Զանգեզուրի միջանցք»: Սա արդեն մտել է միջազգային բառապաշար: Ես գիտեմ, որ Եվրամիությունը շատ դրական է վերաբերվում այս հարցին: Եվրոպական միության խորհրդի նախագահ պարոն Շառլ Միշելի` Բաքու կատարած վերջին այցի ժամանակ այս հարցի շուրջ կարծիքների լայն փոխանակում ունեցանք, և նրանք, բնականաբար, նույնպես աջակցում են այս նախագծին:

Ավելին՝ այստեղ

դիտվել է 280 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները