Բնակիչները հայհոյել, ծեծել են ոստիկաններին, ապա հրկիզել նրանց ավտոմեքենաներից մեկը, իսկ մյուսը գլորել ձորը․ հարուցվել է քրգործ․ նոր մանրամասներ՝ Լոռիում տեղի ունեցած միջադեպից (լուսանկարներ)

2021թ. օգոստոսի 14-ին` ժամը 21:30-ին, քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենան, ոստիկանության ավտոմեքենայի կողմից հետապնդվելու ընթացքում, վթարի է ենթարկվել, որի հետևանքով երկու անձ մահացել է, իսկ ոստիկանները լքել են դեպքի վայրը, տղեկացնում է Քննչական կոմիտեն:

Նույն օրը ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Թումանյանի բաժնի ծառայողները զեկուցագրեր են ներկայացրել այն մասին, որ 2021թ. օգոստոսի 14-ին Lոռու մարզի Մարց գյուղի շրջակայքում իրականացրել են շրջիկ ծառայություն՝ ապօրինի ծառահատման դեպքերը կանխարգելելու և հայտնաբերելու նպատակով, որի ընթացքում՝ ժամը 21:00-ի սահմաններում, հարակից անտառից դեպի Մարց գյուղ տանող ճանապարհին նկատել են «Ֆորդ» մակնիշի, առանց հաշվառման համարանիշի ավտոմեքենա: Ստուգման նպատակով փորձել են կանգնեցնել նշված ավտոմեքենան, սակայն վարորդը չի ենթարկվել տրանսպորտային միջոցը կանգնեցնելու՝ ոստիկանների օրինական պահանջին և շարունակել է ընթացքը:

Ոստիկանները, իրացնելով օրենքով իրենց վերապահված լիազորությունները, ոստիկանական «Ուազ» մակնիշի ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան՝ շարունակելով պահանջել կանգնեցնել այն, ինչին ի պատասխան` «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայի վարորդը շարունակել է արագ երթևեկել և Մարց գյուղից դեպի Լորուտ գյուղ տանող ճանապարհահատվածում կորցնելով կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և շրջվել ձորը:

Ոստիկանության ծառայողները փորձել են օգնություն ցուցաբերել «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենայում գտնվող երեք անձանց, որոնցից երկուսը չեն կարողացել դուրս գալ ավտոմեքենայի սրահից, իսկ երրրոդը կարողացել է իր ուժերով դուրս գալ:

Այդ ընթացքում դեպքի վայրին են մոտեցել հարակից գյուղերի բնակիչներ և մեկ այլ՝ «Զիլ» մակնիշի ավտոմեքենա. հավաքվածները, քաշքշելով և հայհոյելով, հարվածներ են հասցրել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ կատարվածի մեջ մեղադրելով վերջիններիս, ինչպես նաև կողաշրջել և ձորն են գցել ոստիկանության «Ուազ» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանները կապի միջոցով օգնության են կանչել հարակից տարածքում ծառայություն իրականացնող ՀՀ ոստիկանության Թումանյանի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողներին: Վերջիններս ոստիկանության ծառայողական «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայով շտապել են դեպքի վայր, սակայն ճանապարհին ավտոմեքենան խափանվել է, ինչի պատճառով դեպքի վայր են հասել այլ մեքենայով, իսկ երբ վերադարձել են «Վազ 2106» մակնիշի ավտոմեքենայի մոտ, հայտնաբերել են ավտոմեքենան հրկիզված վիճակում: 

Դեպքի առթիվ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով, 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 258-րդ հոդվածի 2-րդ մասով և 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքում պարզվել է «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված, վթարի հետևանքով ստացած վնասվածքներից տեղում մահաց անձանցից երկուսի ինքնությունը, որոնցից մեկը Լոռու մարզի Թումանյան համայնքի Մարց գյուղի բնակիչ է, մյուսը՝ Վանաձոր քաղաքի, իսկ երրորդ անձի ինքնությունը դեռևս պարզված չէ:

Նաախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի և մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների, ինչպես նաև՝ ՀՀ ոստիկանության ծառայողների հետ իրականացված համատեղ միջոցառումների արդյունքում պարզվել են միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը: Վերջիններս ձերբակալվել են և հարցաքննվել դեպքի հանգամանքների շուրջ:

Կատարվում է նախաքննություն:

Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, «Ֆորդ» ավտոմեքենայի սրահում գտնված երրորդ անձի, միջադեպին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց ինքնությունը, շրջանակը պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:





 

դիտվել է 77 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները