ԲԴԽ-ն մերժել է Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու միջնորդությունը
Բարձրագույն դատական խորհուրդը մերժեց Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանին պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանի միջնորդությունը։
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, որոշումն հրապարակեց ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է:
