Ադրբեջանական զինուժն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում է Կութ, Նորաբակ գյուղերի վրա․ ՄԻՊ
Ադրբեջանական զինված ուժերն այս պահին ուղիղ նշանառությամբ կրակում են Գեղարքունիքի մարզի Կութ գյուղի վրա: Ուղիղ կրակում են նաև Նորաբակ գյուղի վրա:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։
Կրակոցները ինտենսիվ են ու տարբեր տրամաչափի զինատեսակներից: Բնակիչները փորձում են պատսպարվել:
Ադրբեջանական զինված ուժերի այս արարքները հանցավոր են, ուղիղ դիտավորությամբ ուղղված են մարդկանց կյանքից զրկելուն, խաթարում են մարդկանց անվտանգությունն ու խաղաղությունը: