Աղյուսակում գտեք Ձեր ծնված տարին և իմացեք, թե ինչպիսի կյանք է Ձեզ համար նախատեսված. 99% ՃՇՏԳՐՏՈՒԹՅՈՒՆ

Բուդայականները համարում եմ, որ հոգին կարող է ծնվել 9 անգամ։ Այսինքն այդքան անգամ նա աշխարհ է գալիս մարդկային կերպարանքով։ Հերթական մարմնավորման բնութագիրը Մեւան է (թարգմ․ նշան կամ խալ)։ Մեւան ցույց է տալիս՝ քանի անգամ եք դուք հայտնվել այս աշխարհում, ձեզ ինչ կարմա է սպասում ու քանի կյանք է մնացել։ Ձեր Մեւան որոշելու համար նայեք այս աղյուսակը։

Ձեր ծննդյան տարվա մոտ նշված է ձեր կյանքի թիվը։     Անհատականության կարմա՝ ըստ ծննդյան թվի

Մեւա 1 Բնավորությամբ անհանգիստ է, խառնվածքով՝ հոռետես։ Հիմնականում այս անհատը հարմարվում է իրավիճակին։ Հազվադեպ է ձգտում ինչ-որ բան փոխել։ Արտաքուստ ընկերասեր է ու  անկեղծ, մինչդեռ ներքուստ  համառ  երեխա է։ Ըստ երևույթիին տառապում է ոգելիցից կամ  թմրանյութերից կախվածությունից։ Առողջությունն  ավաղ, կատարյալից հեռու է։ Հաճախ մարմնի ստորին հատվածի (երիկամների, միզապարկի, արգանդի կամ սեռական օրգանների) խնդիրներ ունի։ Հակված է տրամադրության կտրուկ փոփոխությունների և ճնշվածության։  Ռոմանտիկ չէ, բայց սրությամբ սիրո պակաս է զգում։ Լարված աշխատանքը նրա համար չէ։ Հանգիստ ծրագրեր կազմելու և  մտորելու կարիք ունի։ Աշխատանքը հնարավոր է՝ կապված լինի ջրի հետ։  

Մեւա 2 Մարդամոտ է՝ ագրեսիայի նշույլ անգամ չունի։ Հավակնոտ չէ, նախաձեռնող չէ, բայց  մանրուքներում քննախույզ է։ Հիանալի կատարող է, բայց առաջնորդ չէ։ Լավագույն տարիքը 45-47 տարեկանն է։ Քաղցրասեր է, պարարտ մարմին ունի։ Կարմայի հիվադությունների թվում են մեջքի, մաշկի, աղիքների և արյան հետ կապված հիվադությունները։ Հարաբերություններում անչափ ուշադիր է պարտնյորի  հանդեպ։ Ավելի շատ առաջնորդվում է զգացմունքներով, քան՝ տրամաբանությամբ։ Ո՛չ չքավոր է, ո՛չ ունևոր։ Խորհուրդ է տրվում խուսափել մոլեխաղերից։ Դրանցով տարվելը  կարող է մահվան ելքով (սպանությամբ, ինքնասպանությամբ կամ բռնությամբ) ավարտվել։ Մասնագիտությունը  կապված է հասարակության, բնության կամ դեղագործության հետ։  

Մեւա 3 Շուտ է հասունանում։ Բնավորությամբ անկախ է, միշտ երիտասարդ է ու լավատես։ Դրական դատողություն ունի, բայց անչափ համառ է և անհամբեր։ Դժվար է մերվում հանգամանքների հետ։ Լավագույն տարիքը 34-38 տարեկանն է։ Օրվա հոգսով է ապրում։ Բազմաթիվ սխալներ ու բացթողումներ թույլ տալով՝  հմտություններ է ձեռք բերում։ Լավ մարմնակազմություն ունի, ուժեղ է ու գործունյա, բայց թույլ նրբբաններ ունի և նյարդայնացնող խնդիրներ։ Հակված է կախվածությունների, հատկապես՝ թմրանյութերի  նկատմամբ։ Եթե այդ սովորության հետ կապվեց, ուրեմն ընդմիշտ կկապվի։ Իմպուլսիվ ու  շիտակ մարդ է։ Փողը ձեռքից  բաց է թողնում վրիպումների պատճառով։ Խնայել բոլորովին չգտի։ Նրա համար կատարյալ են այն մասնագիտությունները, որտեղ ինքնաարտահայտման հնարավորություն  կա․ ուսուցիչ,  հռետոր, գրող կամ երաժիշտ։  

Մեւա 4 Ընդհանուր առմամբ՝ դրական մարդ է, բայց թուլակամ է ու փոք-ինչ վախկոտ։ Բնույթով խոցվող է ու շատ բարի։ Կատարյալ տարիքը՝ 38 տարեկան։ Մարմնակզմությամբ թույլ է, ճակատը լայն է ու մեծ։ Մեծ է հավանականությունը զանազան հիվանդություններով  վարակվելը։ ունի թույլ շնչառական համակարգ, աղիքնեը լավ չեն գործում։  Այս կարմայի կանայք հաճախ սեռական օրգանների հետ կապված խնդիրներ են ունենում։ Արտաքինով ներկայանալի մարդիկ են, հասունանում են վաղ տարիքից։ Նրանց համար դժվար է ամուր ու երկարատև հարաբերություններ կառուցելը։ Ընտանիք ձևավորելու հավանականությունը քիչ է։ Նրանց հեշտ է խաբել, կողոպտել։ Փողն ու մնացած նյութական բարիքները շատ չեն դիմանում։ Գործունեության ոլորտի առումով ավելի  բարենպաստ են տոների կազմակերպման ու հասարկական կապերին առնչվող մասնագիտությունները։

  Մեւա 5 Երկդիմի մարդ է։ Եվ լավն է, և վատը։ Եվ շիտակ է և շվայտ։ եվ նպատակասլաց է, և ծույլ։ Բարդ տարիքը 42 տարեկանն է։  Առավելագույնս  զարգացած է ինքնապահպանման բնազդը։ Ամուր մարմնակազմվածք ունի, օրգանիզմն ինքն իրենից վանում  է զանազան վերքերը։ Նախահակված է ուռուցքների, տենդի, հիպերտոնիայի, աղիքների և արյան հետ կապված հիվանդությունների։ Սիրելու և սիրվելու մեծ պահանջմունք ունի։ Գերիշխելու հակումներ ունի։ Հաջողությունը  մշտապես չի ուղեկցում նրան, բայց արագ ընկրկում է կորուստներից։ Մոլեխաղերով հակվածությունը սպառնում է ամեն ինչ կորցնել։ Այս մարդու համար գերադասելի է  ղեկավար պաշտոնը, որը  զբաղեցնելիս լիովին ինքնադրսևորվում է։

  Մեւա 6 Հիանալի զարգացած է կանխազգացումը։ Բնույթով առաջնորդ է ու նորարար։ Միշտ բարձր նպատակներ է ծրագրում և վստահաբար ընդառաջ գնում այդ նպատակներին։ Ինքն իրենից գոհ է ու սարսափեի կերպով վախենում է ձախորդությունից։ Լավագույն տարիքը՝ 40 տարեկան։ Նիհար ու ոսկրոտ է։ արագ է հոգնում, հնարավոր են նյարդային խանգարումներ։ Հաճախ է գանգատվում գլխացավերից։ Թոքերի, ոսկորների ու սրտի հետ կապված խնդիրներ։ Հարաբերություններում նախընտրում  է ինչպես գերիշխել, այնպես էլ՝ հնազանդվել։ Փողը ծախսել գիտի։ Արագ է վաստակում  և նույնքան սրընթաց՝ ծախսում։ Միշտ հաջողակ չէ։ Նրանից լավ առևտրական, ուսուցիչ, հռետոր կամ քարոզիչ դուրս կգա։  

Մեւա 7 Զգացմունքները զսպել չգիտի։ Խառնվածքով  լավատես է։ Ընդունակ է մարդկանց համոզել և հրապարակավ տպավորիչ ելույթ ունենալ։ Հիանալի մանիպուլյատոր է։ Նեղանում ու բարկանում է, երբ իրեն ուշադրության  չեն արժանացնում։ Անչափ ուշադիր է մանրուքների նկատմամբ։ Կյանքը կայունանում է 40 տարեկանում։ Միայնակ չի կարողանում հասնել ուզածին, քանի որ առանձնապես նպատակասլաց չէ։ Մարմնի կազմվածքը թույլ է, հնարավոր են խնդիրներ՝ կապված նյարդերի, սեռական օրգանների, երիկամների ու ստամոքսի հետ։ Ազատությունն ուղղակի պաշտում է։ Հանգամանորեն է ընտրում գործընկերներին։  Հիանալի իրավաբան է կամ՝ֆինանսագետ։  

Շարունակությունը՝ այստեղ

դիտվել է 5217 անգամ
Լրահոս
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների նոր փուլը կսկսվի հուշագրի ստորագրումից հետո. Արաղչի Թունիսի հավաքականը նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին. Պուտինը ստորագրել է համապատասխան հրամանագիրը «Ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ կյանքում երբեք չպետք է հանձնվել». Նազիկ Ավդալյան Ազատության պողոտայում բախվել են «Chevrolet Volt»-ն ու «Nissan»-ը. կան վիրավnրներ ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական անօդաչուների զանգվածային գրոհի Գիո Պիկան մեծ մենահամերգով հանդես կգա Երևանում Դոլարն էժանացել է Քաղաքապետարանը հրապարակել է Կիևյան կամրջի փակ լինելու պատճառով առաջարկվող ուղեգծերը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի 7 վագոն հացահատիկ Թունիսի հավաքականը հեռացրել է մարզչին 5-1 հաշվով Շվեդիային պարտվելուց հետո Խոշոր վթար՝ Կոտայքում Ի՞նչ է բացահայտվել թմրանյnւթի պատճառով հիվանդանոցում հայտնված 12-ամյա տղայի դեպքից Նիդեռլանդները պատրաստվում է պատերազմի Ռուսաստանի դեմ և արդեն կառուցել է ռազմագերիների ճամբար Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են Ավազակային հարձակում՝ Երևանում Իսրայելը Լիբանանի հարավային շրջանների վրա նոր հարձակումներ է իրականացրել Ընտրություններն ավարտված են, կարելի է արդեն հարկերն էլ բարձրացնել. «Փաստ» «Քաղաքացու քվեն ոտնահարվեց. գործ ունենք հակաքաղաքագիտական, անտրամաբանական և ապալեգիտիմ մի գործընթացի հետ». «Փաստ» Հուժկու սլացք... դեպի վնասարարություն ու քաոս. «Փաստ» Չեղարկված տեղամասեր և «կորած» ձայներ. որտե՞ղ է ընտրական արդարությունը. «Փաստ» Բոլոր ինստիտուտների կազմալուծում ու վարկաբեկում. «Փաստ» Ինչպես ակտիվ քաղաքացին տապալեց իշխանության ընտրական հաշվարկների պլանը. «Փաստ» Խոստումների «բերքահավաքը». ինչպես է իշխանությունը հերթական անգամ լքում գյուղացուն տնտեսական քաոսի նախաշեմին. «Փաստ»
Ամենաընթերցվածները