Գեղարքունիքում հանգուցյալ մոր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնողին տղամարդը դանակով հարվածներ է հասցրել


Գեղարքունիքում հանգուցյալ մոր հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնողին տղամարդը դանակով հարվածներ է հասցրել. նրան մեղադրանք է առաջադրվել։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, տեղեկանում ենք ՀՀ քննչական ծառայության լրատվությունից։

ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիք մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է 44-ամյա տղամարդու առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքը: Մեղադրանք է առաջադրվել մեկ անձի:

Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2020թ. հունվարի 26-ին՝ ժամը 21.30-ի սահմաններում, 1971թ. ծնված տղամարդը, Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայքնի առանձնատներից մեկի ավտոտնակում, հանգուցյալ մոր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտությունների շուրջ պարզաբանումներ ստանալուց հետո, դանակով դիտավորությամբ հարվածներ է հասցրել նույն մարզի 44-ամյա բնակչին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ծանր վնաս:

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ` 48-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրելու կալանավորումը:

Նախաքննությունը շարունակվում է:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները