Խոշոր ավտովթար՝ Շիրակում
Այսօր՝ օգոստոսի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 16։50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են Շիրակի մարզի բնակիչներ՝ 61-ամյա Հարություն Մարդոյանի վարած Mercedes մակնիշի և 35-ամյա Արա Գալստյանի վարած Toyօta Land Cruiser Prado մակնիշի ավտոմեքենաները։
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։
«Toyota Land Cruiser Prado»-ն էլ կողաշրջվել է։
