Գործադիրն առաջարկել է բարելավել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը

Կառավարությունն այսօրվա նիստին առաջարկել է լավարկել գնման ընթացակարգերի բողոքարկման համակարգը:

Գործադիրը որոշում է ընդունել «Գնումների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին հավանություն տալու և օրենսդրական նախաձեռնությունը սահմանված կարգով ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու մասին:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկացմամբ՝ նախագծերի մշակումն իրականացվել է գնումների համակարգի բարեփոխումների 3-րդ փուլի շրջանակում:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ օրենքների նախագծերի փաթեթը նպատակ ունի կանոնակարգել գնումների ընթացակարգերին վերաբերող 2 հարց: Առաջինը գնումների բողոքարկման համակարգում փոփոխությունն է՝ այն Առևտրի համաշխարհային կազմակերպության պետական գնումների համաձայնագրով և ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրերով ստանձնած պարտավորությունների շրջանակում բողոքարկման ընթացակարգերին համապատասխանեցնելու նպատակով: Երկրորդ հարցը վերաբերում է առ այսօր Հայաստանում գոյություն ունեցող, զուգահեռաբար գործող գնումների անցկացման ազգային ընթացակարգերի և միջազգային ֆինանսական կազմակերպությունների հատկացրած միջոցների շրջանակում կամ սահմաններում հատուկ այդ կազմակերպությունների սահմանած կանոններով իրականացվող ընթացակարգերի միասնականացմանը:

Գործող կարգավորման համաձայն՝ գնման ընթացակարգի արդյունքները կարող են բողոքարկվել արտադատական և դատական կարգով: Բողոք ներկայացնելու հնարավորություն ունի ցանկացած անձ: Կատարված ախտորոշումները ցույց են տալիս, որ արտադատական բողոքարկման համակարգն արդյունավետ չէ այն տեսակետից, որ կայացվող որոշումները ՀՀ օրենսդրության տեսանկյունից խնդրահարույց են, միմյանց հակասող, ինչի հետևանքով կամ դրանք բողոքարկվում են դատարաններում, կամ գնման ընթացակարգերը հայտարարվում են չկայացած: Խնդրահարույց է նաև բողոք ներկայացնելու հնարավորություն ունեցող անձանց լայն շրջանակը: Գործող արտադատական բողոքարկման համակարգը ինչպես ինստիտուցիոնալ (անկախության), այնպես էլ կիրառելիության տեսակետից խնդրահարույց է գնահատվել նաև ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի փորձագետների կողմից: Առաջարկվող կարգավորումների շրջանակում ձևավորվելիք բողոքարկման համակարգի մոդելը քննարկվել է վերջիններիս հետ և համարվել է ընդունելի լուծում:

Որպես արդյունք՝ ակնկալվում է ինստիտուցիոնալ և կիրառելիության տեսակետից ունենալ բողոքարկման արդյունավետ համակարգ, ինչպես նաև արտաքին աջակցությամբ իրականացվող ծրագրերի շրջանակում գնումներն իրականացնել ազգային ընթացակարգերով:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները