Փաշինյանն Ալմաթիում մասնակցում է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
Ալմաթիում մեկնարկել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը, որին մասնակցելու նպատակով Ղազախստան է մեկնել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Ռուսական պատվիրակությունը գլխավորում է նորանշանակ վարչապետ Միխայիլ Միշուստինը: Ներկա են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների վարչապետները:
Առաջին անգամ նիստին մասնակցում է Մոլդովայի վարչապետ Յոն Կիկուն. Մոլդովան ԵԱՏՄ դիտորդ է: