Օգոստոսի 24-ին իրավիճակը շրջելու բացառիկ շանս
Կառավարության ծրագիրը ներկայացնելով, Նիկոլ Փաշինյանը Արցախի խնդրի կապակցությամբ հղել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հուլիսի 29-ի հայտարարությանը․ «կառավարության ծրագիրը ձևակերպելիս հաշվի ենք առել համանախագահության այս առաջարկը և ծրագիրը ձևակերպել ենք այնպես, որպեսզի այն համահունչ լինի բանակցային գործընթացը լիարժեք վերականգնելու համանախագահների կոչին: Նախապայմաններ չենք առաջադրել և ընդհակառակը՝ ամեն ինչ արել ենք, որպեսզի բանակցային պատշաճ միջավայր ձևավորելու համար անհրաժեշտ մեր անելիքները ձևակերպենք և բանակցային գործընթացը որևէ կերպ խոչընդոտելու որևէ դրսևորում և միտում արտահայտված չլինի կառավարության ծրագրում»: ՄԽ համանախագահների հուլիսի 29-ի հայտարարության մեջ, համեմատած ապրիլի 13-ի հայտարարության հետ, զգալի փոխվել է ՄԽ հանձնառության ընդգրկումը: Մինսկի խումբը չի առաջադրում Մադրիդյան բանակցային սկզբունքները եւ տարրերը, բավարարվելով հակամարտ կողմերի առաջնահերթությունների ճշգրտման կոչով: Խոսք չկա նաեւ Լեռնային Ղարաբաղի տարածք միջազգային առաքելությունների, այդ թվում ԵԱՀԿ ՄԽ անարգել մուտքի հանձնարարականի մասի
