Անուշահամ գինուց՝ Թավշյա հեղափոխություն. BBC-ի անդրադարձը Հայաստանին

Երևանի գինու փողոցը, որը գրավում է բազմաթիվ այցելուների, ներկայանում է հետաքրքրիր ինտերիերով և անուշահամ գինիներով: Հեղինակավոր «BBC»-ի «Արդյոք գինին լիարժեք հեղափոխություն առաջացրեց Հայաստանում» խորագրով հոդվածի առանցքում Երևանն է, Հայաստանի պատմությունը:

Հոդվածը սկսվում է Երևանի կենտրոնական փողոցներից մեկի՝ Սարյանի փողոցի նկարագրմամբ, որը ձգում է գինու սիրահարներին: Այնտեղ են գտնվում մի շարք ռեստորաններ, բարեր, որոնք ներկայանում են գինիների լայն տեսականիով: «Հարմարավետ ինտերիերն ամբողջանում է հատուկ ընտրված գինու շշերով: Անուշահամ գինու յուրաքանչյուր բաժակի մատուցմամբ, սպասարկող անձնակազմը ներկայացնում է իր հարուստ իմացություն staff deliver a wealth of knowledge with every glass»,- ասված է հոդվածում: Հեղինակը նշում է, որ Հայաստանը ձգտում է նախանձելի պատմության,  այնուհետև ներկայացնում է գինու պատմության Հայաստանի հարուստ փորձը, Արենիում պահպանված գինու ավանդույթները, հնավայրերը:Անդրադառնալով  Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանություններին, սովետական տարիներին, անկախության ձեռքբերմանը, հեղինակն ընդգծում է նաև Թուրքիայի ու Ադրբեջանի հետ ունեցած Հայաստանի փակ սահմանները:

 
 

 Հոդվածագիրը հիշեցնում է այն, որ 2018 թվականին «The Economist» -ը Հայաստանը հռչակեց որպես տարվա երկիր: Այդ համատեքստում նա առաջարկում է վերհիշել նաև 2018-ի քաղաքական իրադարձությունները, երբ տեղի ունեցավ Թավշյա հեղափոխությունը՝ կլանելով յուրաքանչյուր քաղաք: 

 
 

«2018 թվականի դեկտեմբերին տեղի ունեցած ընտրություններին գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով եղել է հեղափոխության առանցքային օղակը, ստացել է ձայների 70.4 տոկոսը: Շատերը կարծում են, որ լուրջ բարեփոխումներ հնարավոր են քաղաքական դասի և ժողովրդի միջև պատնեշի վերացումից հետո»,-նշել է հոդվածագիրն՝ ավելացնելով, որ որպես խորհրդանշական քայլ, բացվեցին Ազգային ժողովի և ՀՀ նախագահի նստավայրի դռները:

 
 

Հեղինակը նկատում է, որ Երևանի գինու փողոցը՝ Սարյանը, ոչ միայն հեղափոխության օրերին էր մարդաշատ, այլև հիմա: Փողոցում տեղակայված ռեստորանների տնօրենները պատմում են, որ հեղափոխության մեջ ներգրավված ակտիվ գործիչները, ովքեր այսօր խորհրդարանում են, կառավարությունում, հաճախ են այցելում այդտեղ: Մեկ գավաթ գինու շուրջ քննարկում օրվա անցուդարձը: «Գինին ստեղծում է միջավայր, որտեղ մարդիկ կգան և կշփվեն, կկիսվեն իրենց գաղափարներով՝ առանց իշխող դասի ճնշումը զգալու»,-նշել է հոդվածագրի զրուցակիցը:

Նշվում է, որ եթե նախկինում Հայաստանն ավելի շատ կենտրոնանում էր կոնյակի վրա, ապա վերջին տարիներին նկատվում է շեշտադրում գինու ուղղությամբ: Հեղինակը նշում է, որ վերջին շրջանում գինի արտադրողներն ապացուցեցին, որ Հայաստանը կարող է աշխարհին ներկայանալ որակյալ գինիով: Հոդվածն ավարտվում է Հայաստանի գինու արտադրության միտումներով: 

 
 
 
 
 
  \
դիտվել է 108 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները