Տավուշի ամենամեծ գյուղում աշխատանքները շարունակվում են

Տավուշի հյուսիս-արևելյան մասում գտնվող Կողբ գյուղը մարզի ամենամեծ բնակավայրն է: Պետական սահմանից ընդամենը 4.5 կմ հեռավորության վրա գտնվող գյուղը սահմանամերձ է և ունի հատուկ ուշադրության կարիք։ Արդեն երկու տարի Կողբում ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր են իրականացնում Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Թե՛ 2019թ.-ին, թե՛ 2020թ.-ին այդ աշխատանքներն իրականացվել են դժվարին շրջանում. նախ՝ համավարակով, այնուհետև 44-օրյա պատերազմով պայմանավորված պայմաններում։ Անկախ հանգամանքներից՝ լուծվել են գյուղի արտաքին լուսավորության և մանկապարտեզներից մեկի ջեռուցման խնդիրները:

 

2020թ.-ի ընթացքում, գործընկեր կազմակերպությունների ջանքերով, Կողբ գյուղի տարածքում լուսավորվել է 1850 մետր ճանապարհահատված: Տեղադրվել է 50 ԼԵԴ լուսարձակ։ Աշխատանքները չեն դադարել նաև այս տարի։ Ընթացիկ տարում նախատեսվում է տեղադրել ևս 40 ԼԵԴ լուսարձակ և լուսավորել  շուրջ 1550 մետր երկարությամբ հատված։ Այսպիսով, 2021 թ.-ի ավարտին, Վիվա-ՄՏՍ-ի  և FPWC-ի ջանքերով, Կողբում կլինի շուրջ 3400 մետր լուսավորված փողոց: Էներգախայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու առումով:

 

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Նոյեմբերյան համայնքի ղեկավար Կարեն Աբազյանը, Կողբի վարչական ղեկավար Արսեն Աղաբաբյանը,  ծրագրի համակարգող Մարտին Մարալչյանը և բնակիչներ: Նրանք շրջայցով եղել են նաև բնակավայրի մանկապարտեզներից մեկում:

«Ցանկացած ծրագիր ունի իր շահառուն: Երբ գյուղերում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրեր ենք իրականացնում, ավելի հաճախ փորձում ենք զգալ երեխաների և երիտասարդների տրամադրությունը: Նրանք պետք է մեծանան առանց դառը հիշողությունների: Լուսավոր փողոցում քայլերը, տաք և կոկիկ միջավայրում մեծանալը պետք է լինեն ոչ թե երազանք, այլ՝ իրականություն: Եվ եթե մենք փորձենք որպես շահառու դիտարկել վաղվա սերունդը՝ կշահենք բոլորս: Երիտասարդներն են մեր ապագան: Այդ ապագան պետք է լինի վստահ, կենսուրախ և համարձակ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

70 տարի առաջ կառուցված մանկապարտեզը,երկար տարիներ ջեռուցվել է քարածխի, այնուհետև՝ փայտի վառարանների միջոցով: Ջեռուցման ոչ արդյունավետ և երեխաների անվտանգության համար ոչ ցանկալի մեթոդներն արդեն մեկ տարի փոխվել են: Այժմ հին վառարանները փոխարինվել են ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով։ 2019թ.-ի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, մանկապարտեզի տարածքում ամբողջովին նոր ջեռուցման համակարգ է կառուցվել և համալրվել է 30 կՎտ հզորությամբ արևային ջրատաքացուցիչներով։ Քանի որ գործընկեր կառույցները կարևորում են նաև ծրագրի բնապահպանական բաղադրիչը՝ ընտրվել է բնությանը հնարավորինս քիչ վնաս պատճառելու սկզբունքը։ Արևային ջրատաքացուցիչները հնարավորություն են տալիս ջեռուցումն ապահովելիս սպառել 40-50 տոկոսով պակաս բնական գազ:

Սահմանապահ և հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են: Ծրագրի արդյունքում էապես կկրճատվեն համայնքի բյուջետային ծախսերը, կլինեն խնայողություններ, որոնք կարող են ուղղվել այլ խնդիրների լուծմանը:

ավեին

դիտվել է 132 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները