Հրդեհը հասել է այն վայրը, որտեղ պահեստավորված է եղել ռազմամթերքը. Արցախի ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ն հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Հարգելի հայրենակիցներ
Ստեփանակերտում և հարակից բնակավայրերում հնչած պայթյունները տեղի է ունեցել Ասկերանի շրջանի Խնածախ համայնքի վարչական տարածքի դաշտային գոտում, որտեղ սակրավորական խմբերը նախատեսել էին իրականացնել պլանային պայթեցման աշխատանքներ:
Սակայն, այդ տարածքում բռնկված հրդեհը քամու ուժգնությամբ տարածվել է և հասել այն վայրը, որտեղ նախապես պահեստավորված է եղել դեռևս չպայթած ու կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը:
Հորդորում ենք խուճապի չմատնվել:
Իրավիճակը գտնվում ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության վերհսկողության ներքո:
Այս պահին սակրավորների, հրշեջ փրկարարների և արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից իրականացվում է անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակը մարելու և սպառնացող վտանգը արագ կանխելու ուղղությամբ:
Հեռ.-911
[ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ]»:
