Ստեփանակերտը Գորիսի հետ կապող ճանապարհի Բերձոր-Գորիս հատվածը ռուս խաղաղապահների ուժեղացված հսկողության ներքո է:
Տեղեկությունը հայտնում է Sputnik Արմենիայի` տեղում գտնվող թղթակիցը։

Նրա խոսքով ՝ գրեթե յուրաքանչյուր 1-2 կիլոմետրը մեկ պարեկներ են կանգնած։ Չի բացառվում, որ միջանցքի ուժեղացված հսկողությունը կապված է Սյունիքի` Գորիս-Կապան մայրուղին ադրբեջանական զինուժի կողմից արգելափակելու հետ։

