Բեռնափոխադրող ընկերությունները հրաժարվելու են անցնել այդ ճանապարհով, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ. Սարգսյան

Ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի փակումը միանշանակ ազդեցություններ է թողնելու, որոնցից մեկն էլ թանկացումներ են լինելու։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ ասաց Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը։

Վերջինս նկատեց՝ բավական երկար ժամանակ է, ինչ բարձրաձայնում են հանրապետական կարևոր նշանակության երկու ճանապարհների վտանգված լինելու մասին։ Խոսքը գնում է Սյունիքի և Տավուշի մարզերի ճանապարհների մասին։

«Տավուշի մարզը մի քիչ ուշ այդ խնդրին կբախվի, բայց Սյունիքն արդեն վաղուց բախվել է։ Առաջին հերթին թանկացումներ են լինելու։ Օրինակ վերջին 6 ամսվա ընթացքում Չինաստանից մեկ կոնտեյներ ներկրման գինը 4000-ից դարձել է 16 հազար դոլար, իսկ այժմ արդեն խոսակցություն է շրջանառվում, որ այն դառնում է 20 հազար դոլար։ Այսինքն` գնաճի պատճառներից մեկն էլ դա է, որ ճանապարհը թանկանալու է։ Երկրորդ կարևորագույն խնդիրն այն է, որ փոխադրող ընկերությունները հրաժարվելու են, քանի որ անվտանգային խնդիր կա, իսկ շրջանցող ճանապարհն էլ բարվոք վիճակում չէ։ Այս ընթացքում էլ ալարել են որոշակի բարելավումներ իրականացնել, ինչի պատճառով շատ փոխադրող ընկերություններ չեն օգտվել այդ ճանապարհից»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Բեռնափոխադրող ընկերությունների նվազումը բերելու է մրցակցության բացակայության և գները մի քանի անգամ աճելու են։ Որոշակի խնդիրներ են առաջանալու նաև արտահանումների դեպքում, քանի որ երբ փոխադրումը թանկանա, մեր արտադրանքը միջազգային շուկայում մրցունակ չի լինի և արտահանման ծավալի բավականին լուրջ կրճատում կունենանք։

Նաիրի Սարգսյանի խոսքով հաջորդ կարևորագույն խնդիրը բնակչությունն է, որը տնտեսության ամենակարևոր ռեսուրսներից մեկն է.

«Մենք բախվում ենք արդեն Սյունիքի հատվածի հայաթափման խնդիրներին, որն իր հետ առաջացնելու է ավելի լրջագույն խնդիրներ։ Թշնամի պետություններն ավելի են առաջ գալու և ունենալու ենք գյուղատնտեսական նշանակության հողատարածքների վտանգվածություն, հետևաբար խոտհարքների, արոտավայրերի, ցանքատարածությունների կտրուկ նվազում է լինելու, ինչի հետևանքով գյուղատնտեսությունն անկում է գրանցելու»,-ասաց Նաիրի Սարգսյանը՝ հավելելով, որ միջպետական ճանապարհի փակ լինելը բազմապրոֆիլ ազդեցություններ է թողնում և՛ տնտեսական, և՛ ժողովրդագրական, և՛ ՀՀ-ի հետագա գոյատևման վրա։

Նաիրի Սարգսյանը կարծում է, որ եթե նույնիսկ ադրբեջանցիները Գորիս-Կապան միջպետական ճանապարհը բացեն, հետագայում ցանկացած սադրանքի դիմելու են և պարբերաբար փակեն այն։ Հետևաբար այս խնդիրը մշտապես ուղեկցելու է։ Տնտեսագետի կարծիքով այժմ ոչ թե պետք է մտածել բանակցությունների արդյունք տալ-չտալու մասին, այլ պետք է կանխատեսելիություն ունենալ։

«Մենք երկու անելիք ունենք՝ անվտանգության զոնաների ստեղծում, այսինքն` ադրբեջանական զորքերի հետքաշում այնպիսի անվտանգ հատված, որ մեր բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների վրա դրանք ազդեցություններ չունենան, իսկ երկրորդը՝ այլընտրանքային ճանապարհների բարելավումն է»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ վարչապետը և նաև իշխանական պատգամավորները նշում են, որ խնդրի լուծումը կարող են լինել հենց այլընտրանքային ճանապարհները, Նաիրի Սարգսյանը նկատեց՝ դա վախկոտներին բնորոշ վարքագիծ է.

«Երբ մարդ քայլում է մի ճանապարհով և հարձակում են գործում իր վրա ու ասում՝ չանցնես այլևս այս ճանապարհով, վախկոտ մարդն ասում է՝ դե ոչինչ չեմ անցնի այս ճանապարհով, կանցնեմ հաջորդ ճանապարհով։ Այդ մյուս ճանապարհն էլ են փակում, այլընտրանքային է փնտրում, բայց երբեք չի մտածում առաջին ճանապարհը վնասազերծելու և անվտանգ դարձնելու մասին։ Ուժեղ մարդիկ ճանապարհ են հարթում, թույլ մարդիկ այլընտրանքներ են ման գալիս կամ ուղղակի թաքստոցներով են անցնում»,-նշեց Նաիրի Սարգսյանը։

Վերջինս ընդգծեց՝ գործող կառավարության հետ ունենալու ենք այլընտրանքային ճանապարհ, սակայն քանի որ ըստ Նաիրի Սարգսյանի՝ այս կառավարությունը ճանապարհաշինությունը պատկերացնում է միայն ասֆալտապատ ճանապարհը բարելավելով, այլ ոչ թե նոր ճանապարհ կառուցելով, ապա նաև այս տարբերակից կզրկվենք, քանի որ այդ այլընտրանքային ճանապարհներն ամեն դեպքում չեն ունենալու այն հարմարավետությունը, որ բեռնատարները կարողանան անցնել։

«Պետք է 90-ականներից սկսած Սյունիքի ամբողջ հատվածում ունենայինք մի քանի թունելներով հարթ ու լայն ճանապարհներ, բայց բոլորը պարբերաբար թերացել են նախորդ բոլոր կառավարությունների օրոք, իսկ քանի որ այս կառավարությունն ամենաապիկարն, ամենատգետն է, բնականաբար հնարավոր չէր, որ նրանք կանխատեսեին նման բան։ Առողջ կառավարությունը կապիտուլյացիայից հետո անմիջապես ձեռնամուխ կլիներ և արդեն շահագործման կհանձներ այլընտրանքային ու բարելավված ճանապարհը»,-հավելեց Նաիրի Սարգսյանը։

Հիշեցնենք, որ արդեն երկու օր է, ինչ ադրբեջանցիների կողմից փակ է Գորիս-Կապան միջպետական ճանապարհը։ Այն բացելու ուղղությամբ ընթանում են եռակողմ բանակցություններ։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 18 անգամ
Լրահոս
Առարկայական վտանգ. ի՞նչ է սպասվում դեղատներին. «Փաստ» Երկրաքանդների «ոդիսականը». «Փաստ» Արևմուտքն իր «հակառուսական դեսանտով» ի՞նչ հեռահար նպատակներ ունի Հայաստանում. «Փաստ» ՆԳՆ-ից կադրային «արտագաղթը» շարունակական կլինի. «Փաստ» Ի՞նչ նպատակի համար է ծախսվելու 120 մլն դրամը. «Փաստ» Ի՞նչ է թափանցիկ ակնարկում ՌԴ հետախուզությունը. «Փաստ» Ավտովթար Երևանում՝ 4 մեքենայի մասնակցությամբ Մեքենաների կատալիզատորների արտահանման արգելքը երկարաձգվեց «Երբեմն կյանքն, իրոք, ավելի լավը չի կարող լինել»․ Իվետա Մուկուչյանը նոր ֆոտոշարքում շեշտել է իր կազմվածքի առավելությունները 37 փաթեթ թմրամիջոց իրացնելու համար 2 անձ է կալանավորվել Globe Soccer Awards․ Տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները Կարգելվի առանց ձմեռային անվադողերի մեքենաների երթևեկությունը, վարորդների համար լրացուցիչ ծախս ենք նախատեսում, բայց անհրաժեշտ է. վարչապետ Եկող տարի Աբխազիայում կկայանան ընտրություններ 2025թ. խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա «Հաճախ աջակցելու փոխարեն կանանց զրպարտում ու մեղադրում են». Անահիտ Սիմոնյանը բացել է «կանանց ակումբ», որը կաջակցի ամուսնալուծված կանանց Հիանալի է Մեսսիի և Ռոնալդուի հետ նույն առաջնությունում լինելը. Լևանդովսկին՝ ՉԼ-ում 101 գոլի մասին Փաշինյանը չի մասնակցի Աստանայում կայանալիք ՀԱՊԿ գագաթնաժողովին Արցախի Տանձատափի եկեղեցին ոչնչացնելով՝ Ադրբեջանը վերացնում է երկրամասի հայկականությունը ցուցող վերջին վկայությունը Ադրբեջանը սպառնում է «համապատասխան դիվանագիտական ​​միջոցներ կիրառել» ի պատասխան Լեհաստանի նախագահի՝ հայ-ադրբեջանական սահման այցին Թրամփի երդմնակալությանը ՌԴ-ից հատուկ ներկայացուցիչ չի լինի «Կարծես թե գործ ունենք խուճապային գործողությունների հետ հարկային վարչարարության տեսքով». «Փաստ» Պարտքն անընդհատ ավելացնում են, իսկ պետության ու ժողովրդի համար էական կամ կարևոր որևէ խնդիր չեն լուծել. «Փաստ» Եվ ակնկալում եք, որ նրանք ատամներով չպաշտպանե՞ն իրենց աթոռները. «Փաստ» Վրացի ընդդիմադիր առաջնորդը հայերի մասին ոչ կոռեկտ արտահայտություններ է արել. «Փաստ» Վահան Քերոբյանը վաճառել է menu.am-ը. «Փաստ»
Ամենաընթերցվածները