Առաջին անգամ դպրոց կգնա մոտ 37000 աշակերտ
Հայաստանում, գիտելիքի և դպրության օրը այս տարի առաջին դասարանցիների համար այսօր է: Նման որոշում է կայացվել, որպեսզի դպրոցների դիմաց ծնողների ու աշակերտների մեծ կուտակումներ չլինեն և հնարավոր լինի պահպանել հակա-համաճարակային կանոնները, իսկ տոնական միջոցառումները կանցկացվեն բացօթյա:
Հանրապետության դպրոցները իրենց դռները առաջին անգամ բացել են մոտ 37 հազար աշակերտի համար: