Հայաստանը միջանցքի հարց չի քննարկել և չի քննարկելու․ ՀՀ փոխվարչապետ․ Civic.am

Մայիսի 12-ին Սյունիքի ու Գեղարքունիքի հատվածներում Ադրբեջանի զինծառայողների կողմից ՀՀ պետական տարածք ներխուժումից օրեր անց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողներին ասաց, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման նպատակով ընթացող եռակողմ հանձնաժողովի աշխատանքները դադարեցվել են։ Փոխվարչապետը նշել էր, որ սահմանային լարվածության նման պայամաններում հնարավոր չէ դրա արդյունավետ աշխատանքը։ 

Ադրբեջանի զինծառայողները դեռ չեն վերադարձել իրենց դիրքեր, ավելին՝ ժամանակ առ ժամանակ սրվում է իրավիճակը՝ թե Գեղարքունիքի, թե Սյունիքի, թե Տավուշի սահմանային հատվածներում։ Սակայն օրեր առաջ՝ օգոստոսի 17-ին, վերսկսեց Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի, Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի կողմից գլխավորվող տարածաշրջանային տրանսպորտային ապաշրջափակման եռակողմ խմբի աշխատանքը:

Civic.am-ն այդ առթիվ գրավոր հարցեր է ուղղել ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ 

- Պարոն փոխվարչապետ, հաշվի առնելով Ձեր հայտարարությունը, որ սահմանային լարվածության նման պայամաններում հնարավոր չէ հանձնաժողովի արդյունավետ աշխատանքը, կարելի՞ է իմանալ՝ որ կողմի  նախաձեռնությամբ են վերսկսվել աշխատանքները։

- Հայաստան-Ռուսաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքային խումբն իր աշխատանքները վերսկսել է ռուսական կողմի առաջարկով, և դա պայմանավորված է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման, տարածաշրջանային կայունության և երկարատև հաստատման կայունության հրամայականով։

-Իսկ ներկայիս սահմանային լարվածությունն արդյոք չի՞ ազդում հանձնաժողովի շրջանակում արդյունավետ աշխատանքներ իրականացնելու վրա։

- Հայաստանը կարևորում է 2020թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․ նոյեմբերի 11-ի՝ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների ամբողջական կյանքի կոչումը, ինչը կարող է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատման խթան դառնալ։ Հայաստանի սահմաններին հրահրվող սադրանքներն ու ոտնձգությունները, բնականաբար աշխատանքների արդյունավետ ընթացքի վրա բացասական ազդեցություն ունեն, սակայն ՀՀ կառավարությունը մտադիր է օգտագործել ցանկացած բանակցային հարթակ և հնարավորություն կառուցողական երկխոսության համար՝ ՀՀ շահերի առաջմղման նպատակով։  

- Ո՞ր փուլում է գտնվում բանակցային գործընթացը, ի՞նչ հարցեր են քննարկվել։

- Տարածաշրջանում առկա տրանսպորտային կապերի ապաշրջափակման համատեքստում փորձագիտական մակարդակով ուսումնասիրվում են միջազգային փոխադրումների հետ կապված տեխնիկական և ենթակառուցվածքային հնարավորությունները, սահմանային, մաքսային և այլ տիպի հսկողության իրականացման հարցերը՝ ԱՊՀ նորմատիվ իրավական բազայի, ինչպես նաև այլ բազմակողմ միջազգային պայմանագրերի և կոնվենցիաների կարգավորումների շրջանակներում, որոնց Հայաստանը միացած է կամ կողմ է։ Նույն համատեքստում գնահատվում է նաև տարածաշրջանի այլ երկրների տրանսպորտային ենթակառուցվածքների և ուղիների հետ հնարավոր կապերի տնտեսական և լոգիստիկ էֆեկտները։ 

- Արդյո՞ք ադրբեջանական կողմը բանակցային օրակարգ է բերել Սյունիքի միջանցքի խնդիրը։

- Ինչպես բազմիցս նշվել է միջանցքի կամ միջանցքային տրամաբանությամբ հարցեր հայկական կողմը չի քննարկել և չի քննարկելու, իսկ աշխատանքային խմբում ներգրավված այլ կողմերի ցանկություններ մեկնաբանելը ճիշտ չենք համարում։ 

դիտվել է 199 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները