Ադրբեջանցիներն ավերել են Արցախի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջը
Ադրբեջանի օկուպացրած Հադրութի շրջանի Մեծ Թաղեր գյուղի Մակուն կամուրջն ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այդ մասին հայտնում են Կովկասյան ժառանգության պաշտպանության միջազգային կազմակերպության
թվիթերյան էջում։
Կազմակերպությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցով ապացուցվում է, որ կամուրջն ավերվել է ապրիլի 8-ից հուլիսի 7-ն ընկած ժամանակահատվածում՝ Իշխանագետի մոտ ընթացող ճանապարհաշինական աշխատանքների ժամանակ:
Կամուրջը կառուցվել է 1890 թվականին` կոպիտ սրբատաշ քարերով, Իշխանագետի մի փոքր վտակի վրա: