ՀՔԾ-ն կոչ է անում Կոստանյանին ներկայանալ նախաքննական մարմին, այլ ոչ թե հայտարարություններով հանդես գալ


Տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գեւորգ Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հայտարարություն է տարածել ՀՔԾ-ն։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․

«Անդրադառնալով Գեւորգ Կոստանյանի կողմից այսօր լրատվամիջոցներով տարածված հայտարարությանը` հարկ ենք համարում հայտնել, որ նա «Մարտի 1»-ի քրեական գործով ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ, իսկ նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, համաձայն որոնց` մեղադրյալի, տվյալ դեպքում` Գ. Կոստանյանի կամ նրա պաշտպանի խնդրանքը` ուղղված վարույթն իրականացնող մարմնին, պետք է ունենա միջնորդության ձեւ, որը, դատավարական ընթացակարգերին համապատասխան ներկայացնելու դեպքում, օրենքով սահմանված կարգով եւ ժամկետներում կքննարկվի վարույթն իրականացնող մարմնի կողմից: Այսինքն` առնվազն տարակուսելի է, որ ժամանակին ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնն զբաղեցրած Գ. Կոստանյանը հանդես է գալիս քրեական գործի վերաբերյալ հրապարակային քննարկում կազմակերպելու անիրատեսական առաջարկով, ինչը կարող ենք գնահատել որպես քննությանը չներկայանալու հերթական պատրվակ:

Ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ: Չնայած դրան` եթե նա իսկապես ազնիվ է քրեական գործի նախաքննությանն աջակցելու իր նպատակներում, ապա Հատուկ քննչական ծառայությունը կրկին կոչ է անում վերջինիս ներկայանալ եւ իր ունեցած տեղեկությունները հայտնել նախաքննական մարմնին օրենքով նախատեսված ընթացակարգերի շրջանակներում, այլ ոչ թե հրապարակային ելույթներով եւ հայտարարություններով»:

Նշենք, որ այսօր Գևորգ Կոստանյանը հանդես էր եկել հայտարարությամբ այն մասին, որ ինքը պատրաստ է վաղը եւեթ վերադառնալ եւ հրապարակային պատասխանել նախաքննական մարմնի բոլոր հարցերին:

Նշենք, որ Կոստանյանը «Մարտի 1-ի» գործով ներգրավվել էր որպես մեղադրյալ: Կոստանյանը քրեական գործով որպես մեղադրյալ է ներգրավել ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով, 38-314-րդ հոդվածի 1-ին մասով, 38-334-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-349-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այսինքն՝ պաշտոնեական դիրքի չարաշահումը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ, պաշտոնեական կեղծիք կատարելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությունը պարտակելուն դրդելը, ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույց կեղծելուն դրդելը:

դիտվել է 176 անգամ
Լրահոս
Մոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ Ոսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդները Քննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջ Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ»
Ամենաընթերցվածները