Էմանուել Հակոբյանը՝ իր անհատական գործունեության և դրա հաջողված լինելու մասին

Երաժիշտ, գործիքավորող Էմանուել Հակոբյանը, աշխատելով և համագործակցելով հայ հայտնիների հետ, զբաղվում է նաև իր անհատական գործունեությամբ։ Ժամանակ առ ժամանակ երաժիշտն ունկնդիրների դատին է հանձնում իր ստեղծագործությունները, որոնք իրեն հատուկ երաժշտական ոճերի մեջ են։

Videotubes.am-ը զրուցել է Էմանուելի հետ՝ իր անհատական ստեղծագործությունների, դրանց հաջողության և տարբերվող լինելու մասին։

«Առաջին աշխատանքս «Slamp»-ն էր, որն ունի նաև իր տեսահոլովակը։ «Slamp»-ի գաղափարն ինձ մոտ առաջացել է մեկ այլ՝ ոչ իմ աշխատանքի ստեղծման ընթացքում։ Ընդամենը մեկ օրևինձ համար պարզ էր, թե ինչպիսի գործ եմստեղծելու։ Եվ չնայած սրան՝ պետք է ասեմ, որ մեկ տարի պահանջվեց, որպեսզի այն վերջնական տեսքի գա, քանի որ այն երգ չէ, այլ միայն երաժշտություն, իսկ այս դեպքում շատ ավելի դժվար է»,- ասաց Էմանուելը և մանրամասնեց, որ այս ստեղծագործությունը ստեղծելիսմիանգամից մի քանի երաժշտական ոճ է խառնել իրար, այդ թվում նաև՝ արևելյան ելևէջներ․

«Ցանկացա անել մի բան, որը ոչ միայն Հայաստանի համար նախատեսված կլինի, այլ նաև դրա սահմաններից դուրս։ Եվ, ի վերջո, կան մեղեդիներ, որոնք ինձ հոգեհարազատ են և դրանք պետք է ներգրաված լինեն իմ աշխատանքներում։Սա սկզբունքէ, որին ես միշտ հավատարիմ եմ մնում։ Իսկ արդեն դրա հիման վրա նկարահանած տեսահոլովակից հետո, որը բավական գունեղ է ստացվել, հասկացա, թե որոնք են լինելու իմ հետագա անելիքները, հասկացա, որ ճիշտ ուղով եմ շարժվում։ «Slamp»-ը, ինչպես ընդունված է ասել, դարձավ իմ այցեքարտը»»,- ասաց Eman-ը։

Խոսելով թվով երկրորդ աշխատանքի մասին՝ երաժիշտը նշեց․

«Այն էապես տարբերվում է «Slamp»-ից», կոչվում է «The Melody of Nature»։ Այս ստեղծագործության ընթացքը դադարներով է եղել, ստեղծվել է մի քանի ամսում։ Ամբողջովին Oriental Deep House ոճի մեջ է, որն ամբողջ աշխարհում բավական սիրված և ընդունված է։  «The Melody of Nature» աշխատանքը երկար ճանապարհ գնալու, բնությունը վայելելու և առօրյա հոգսերից կտրվելու միջոց է շատերի համար։ Վստահ եմ, որ յուրաքանչյուրն իր համար տվյալ աշխատանքի մեջ իր ներաշխարհին մոտ ինչ-որ բան հաստատ կգտնի՝ սեր, հանգստություն, կիրք, աշխարհը, բնությունն առհասարակ նորովի ընկալելու և սիրելու զգացողություն»,- նշեց Էմանուել Հակոբյանը։

Իսկ ինչ վերաբերում է իր երրորդ անհատական աշխատանքին, Էմանուել Հակոբյանն ասաց, որ դրա պրեմիերան դեռ չի կայացել․

«Թեև այն ամբողջովին արդեն պատրաստ է, սակայն դեռ համապատասխան անվանում չեմ գտել դրա համար, այդ իսկ ստեղծագործության թողարկումը մի փոքր հետաձգվում է։ Այս աշխատանքի գաղափարն ինձ մոտ առաջացել է մի տեսարանի ականատես լինելով, այն իրենից փոքրիկ պատմություն է ներկայացնում՝ իր սկզբով, ընթացքով և հանգուցալուծումով։ Կրկին Oriental Deep House ոճի մեջ է։ Աշխատանքի  հիմքում ջութակի ելևէջներն են, որոնք աննկարագրելի գեղեցիկ են։ Դրանց շնորհիվ ունկնդիրը կտեղափոխվի այն աշխարհ, որն այդ պահին իր երևակայությունը թույլ կտա։ Հույս ունեմ, որ շատ շուտով հանրությունը ևս հնարավորություն կունենա ծանոթանալ այս աշխատանքի հետ, որը, կարծում եմ, հաջողություն կունենա և կսիրվի շատերի կողմից»,- մեզ հետ զրույցում եզրափակեց Էմանուել Հակոբյանը։

դիտվել է 75 անգամ
Լրահոս
Միակն այս դիմակայության պատմության մեջ․ Ինտերը՝ Մխիթարյանի և Շախտյորի դեմ հատուկ խաղի մասին Սյունիքում բախվել են «Shacman» բեռնատարը և «Opel»-ը․ հայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց Թրամփը հույս ունի խաղաղության համաձայնագրի հասնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև G20 գագաթնաժողովում․ «The Atlantic» Ես ուզում եմ, որ ամեն ինչ լավանա․ Արքայազն Հարրին՝ ընտանիքի անդամների հետ հարաբերությունների մասին Էկոպարեկները հայտնաբերել են փայտանյութով բեռնված «ԳԱԶ-69» մակնիշի ավտոմեքենա Փարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ Զելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Երբ իշխանությունն իր եկեղեցատյացությունը տարածում է նաև հյուրերի վրա. «Փաստ» Դժգոհություն... ձոներով. «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Ողբերգական դեպք, ծննդկանի հարազատներն Ապարանի հիվանդանոցի մանկաբարձ-գինեկոլոգին են մեղադրում Էրիկ Առստամյանի առաջին պրոֆեսիոնալ մենամարտն ու առաջին նոկաուտը Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 12-18-ը Ռուբիոն փորձում է ամրապնդել ԱՄՆ-ի դիրքերը Կենտրոնական Ասիայում Ֆրանսիայի մի շարք շրջաններում մասնակի պարետային ժամ կսահմանվի Պահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ Հայտարարություն Կիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականը Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավոր
Ամենաընթերցվածները