Կրակոցներ ու դանակահարություն Կոտայքի մարզում. կա վիրավոր. կասկածյալը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող է. Shamshyan. com

Երեկ՝ սեպտեմբերի 4-ին, կրակոցներ և դանակահարություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոնից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ դանակահարված իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ, 21-ամյա Գրիգոր Ս.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել Կոտայքի մարզի Կոտայք գյուղից:

Մինչ բժիշկները վիրավորին անհրաժեշտ բուժօգնութունն էին ցուցաբերում, Կոտայքի մարզի ոստիկանները՝ մարզի ոստիկանապետ Ա. Զոհրաբյանի, Կոտայքի բաժնի պետ Ս. Ռուստամյանի գլխավորությամբ, ստացված օպերատիվ տվյալներով պարզել են, որ նույն օրը Կոտայք գյուղի 7-րդ փողոցի տներից մեկի մոտ կենցաղային հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գրիգոր Ս.-ին դանակով հարվածել է Կոտայքի մարզի բնակիչ, 25-ամյա Արա Գ.-ն, ով այնուհետև իր մոտ եղած ինքնաձիգից կրակոցներ է արձակել:

Կոտայքի մարզի ոստիկաններն ու ապա նրանց միացած Աբովյանի քննչական բաժնի քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են ինքնաձիգի թվով 3 հատ 5.45 մմ տրամաչափի փամփուշտների պարկուճներ, որից հետո Արա Գ.-ն ոստիկանների ու քննիչների կողմից ձեռնարկված միջոցառումների և տարված բացատրական աշխատանքների շնորհիվ այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ինքնակամ ներկայացել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից էլ նա ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Արա Գ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, ոստիկաններին է ներկայացրել նաև հանցագործության գործիք հանդիսացող Կալաշնիկով ինքնաձիգը: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Աղբյուր` Փաստինֆո

ավելին

դիտվել է 218 անգամ
Լրահոս
Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ Զախարովան Բուլգակովից մեջբերումով է պատասխանել 102-րդ ռազմաբազայի մասին Փաշինյանի խոսքերին Հաշվեհարդար, առևանգում և կրակոցներ Լոռիում. 5 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում Գերմանիայում բենզինի գները ռեկորդային մակարդակի են հասել. ԶԼՄ Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են երկու երիտասարդի դանակահարելու կասկածանքով որոնվող տղամարդու Ինչի՞ց էին թունավորվել Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատանը կազմակերպված ընդունելության մասնակիցները Այսօր չկա սցենար, որը զորահավաք կպահանջեր Ռուսաստանում. Պուտին Չեխիայի նախագահը խոստանում է աջակցել Հայաստանին Ռուսաստանից տնտեսական կախվածությունը նվազեցնելու հարցում Վստահության ճգնաժամը հարաբերությունների դաշտում. ինչպես խուսափել ծանրագույն հետևանքներից. «Փաստ» «Միջազգային մեր գործընկերները փաստել են՝ խոչընդոտող պատը Հայաստանի իշխանություններն են». «Փաստ» Արդարադատություն պատգարակի վրա. երբ պետական ապարատը վերածվում է անհոգի վրեժխնդրության գործիքի. «Փաստ»
Ամենաընթերցվածները