«Սևազգեստ մայրեր»-ն ու «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները կհանդիպեն դատարանում. ո՞վ ում է դատի տվել


««Սևազգեստ մայրեր»-ի դեմ դատական հայց են ներկայացրել»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց նրանց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։ «Զինվորի մայր» ՀԿ նախագահ Մարգարիտա Խաչատրյանը, «Ինձ բացակա չդնեք» ՀԿ նախագահ Սաթիկ Խլղաթյանն մեղադրվում են զրպարտության մեջ։ «Անցած տարի մեր կառավարությունը որոշեց, որ պետք է փոխհատուցի «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներին, այն դեպքում, երբ մեզ փոխհատուցում չի տրվել, չնայած՝ բազմաթիվ անգամներ դիմել ենք վարչապետին»,-նշեց Խաչատրյանը։

Փաստաբանի խոսքով՝ իր երկու վստահորդները իրենց կարծիքն են ներկայացրել, ինչի արդյունքում էլ նրանց դեմ դատական հայց է ներկայացրել. «Եվ, չգիտեմ ինչու, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդները կածիքը վերագրել են իրենց ու հայց ներկայացրել»։

«Սևազգեստ մայրեր»-ից Խլղաթյանը նշեց, որ իրենք ոչնչից չեն վախենում. «Մեզնից պահանջում են՝ ներողություն խնդրենք, ո՞ւմ, ինչի՞ համար։ Հարց եմ տալիս՝ ինչի՞ համար են զոհվել «Մարտի 1»-ին։ Իմ որդին հայրենիք է պաշտպանել»։


Նրանց խոսքով՝ իրենք շատ լավ գիտեն, թե ինչու են փոխհատուցել հենց «Մարտի 1»-ի զոհերի ընտանիքներին. «Վճարել են, որ չբարձրաձայնեն, չասեն, թե ինչ է եղել իրականում»։ Փաստաբանի խոսքով՝ իր վստահորդներից յուրաքանչյուր խոսք ճշմարտությունը կապացուցվի դատարանում։ Խաչատրյանն էլ նշեց, որ ներողություն չի խնդրելու, քանի որ իր պահանջն արդար է. «Ինձ անընդհատ մեղադրում են, որ ամառանոց ունեմ Իտալիայում, շքեղ տներ, որը, բնականաբար, ճիշտ չէ։ Իմ որդին հայրենիքը պաշտպանելով է զոհվել»։

դիտվել է 23 անգամ
Լրահոս
Ոստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել է Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին
Ամենաընթերցվածները