ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է հաճախորդներին շահավետ պայմաններ՝ ավտովարկով Mazda և Suzuki մակնիշի ավտոմեքենաներ ձեռք բերելու համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը,  Mazda  ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Սքայ Մոթորս» ՍՊԸ-ի և Suzuki ավտոմեքենաների պաշտոնական ներկայացուցիչ «Մագյար Ավտո» ՍՊԸ-ի հետ համատեղ, մեկնարկում է ավտովարկավորման նոր ծրագիր՝  առաջարկելով  հաճախորդներին ձեռք բերել նոր՝ Mazda և Suzuki ավտոմեքենաներ` առավել բարելավված պայմաններով և պարզեցված ընթացակարգով:

Համագործակցության շրջանակներում Բանկն առաջարկում է ձևակերպել ավտովարկ՝ սկսած ընդամենը 10% կանխավճարից, տարեկան 13.5-14.5% տոկոսադրույքով (փաստացի տոկոսադրույք՝ 16% -18.8%): Վարկի նվազագույն գումարը կազմում է 1 միլիոն, առավելագույնը` 28 միլիոն ՀՀ դրամ:                             Ավտովարկ ձևակերպելիս հաճախորդը ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից ստանում է ԿԱՍԿՈ ապահովագրություն վարկի գործողության ողջ  ընթացքում:                          

Վարկային հայտի դիտարկման միջնորդավճար նախատեսված չէ (գործում են վարկի տրամադրման և սպասարկման այլ միջնորդավճարներ): 

Բանկի և ավտոսրահի համագործակցության շրջանակներում վարկով ավտոմեքենա գնելու գործընթացն առանձնանում է իր պարզությամբ, հարմարավետությամբ և վարկի տրամադրման որոշման արագ կայացմամբ: Հաճախորդները կարող են ավտովարկի հայտ ներկայացնել անմիջապես ավտոսրահում՝ չայցելելով Բանկի մասնաճյուղեր:                                                           

Ավտոմեքենայի առքուվաճառքի գործարքն իրականացվում է ավտոսրահում՝ հաճախորդի ընդամենը մեկ այցի ընթացքում:  

Ունենալով երկար տարիների փորձ ավտովարկավորման շուկայում և հաշվի առնելով տվյալ պրոդուկտի պահանջարկը բնակչության շրջանում՝ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է մշակել շահավետ և գրավիչ առաջարկներ հաճախորդների համար` ապահովելով ցանկալի մեքենայի հասանելիություն և սպասարկման հարմարավետություն: 

Нет описания.

Ավտովարկի պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում` https://www.vtb.am/am/credits#avtovark# հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով 87-87 հեռախոսահամարով, ինչպես նաև այցելելով ավտոսրահի պաշտոնական կայք՝ https://www.mazdaarmenia.am/ և https://www.suzuki.am/  հղումներով կամ զանգահարելով (+374) 11-71-17-11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

դիտվել է 15 անգամ
Լրահոս
Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Բացասական հետևանքները շղթայական կապով անդրադառնալու են բոլորի վրա. ի՞նչ կկատարվի, եթե.... «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Հայ-վրացական սահման. ինչպե՞ս սահմանային և մաքսային ծառայությունները «հանձնեցին» ամառային պիկ սեզոնի քննությունը. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ» Արամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա Մասիսի «Եդեմ» հիվանդանոցում 69-ամյա կին է անզգայացման պայմաններում կյանքից հեռացել, 5 անձ ձերբակալվել է Մանկապարտեզում դայակը վնասվածք է պատճառե՞լ երեխային․ 2 ամիս անց նորություն կա՞ Երևանում «KamAZ»-ը բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուները Արամ Վարդևանյանն ընդունել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանին ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչներն այցելել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ ՄԱԿ-ը կառավարություններին կոչ է անում պաշտպանել լրագրողներին․ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Հայ թենիսիստուհի Մարիա Ազիզյանը հաղթել է J60 Բուրգասի պատանեկան մրցաշարում Հաքերները հրապարակել են Բեռլինի պետական կառույցներից գողացված շուրջ 1,4 միլիոն ֆայլ «Խոսքերին որևէ մեկն այլևս չի հավատում, կոնկրետ քայլեր են պահանջում». «Փաստ» Երբ իրավունքի ուժը հատում է մարդասիրության սահմանը. «Փաստ» Արտաքին պատվերների, անհեռանկար «հեքիաթների» ու վտանգավոր «ապագայի» խաչմերուկում. «Փաստ» Ներքաշում են ոչ միայն ապօրինության, անիրավության, այլև անմարդկայնության մեջ. «Փաստ» Ինչի՞ է ձգտում «սրտի օլիգարխ չունեցող» Փաշինյանը. «Փաստ» Չեխական ՀԿ-ի հերթական մանիպուլյացիան. ի՞նչ է թաքնված հետազոտության հետևում. «Փաստ» ՀՊԼ․ Սյունիքն ու Փյունիկը չորոշեցին հաղթողին ԱՄՆ-ում տղամարդը 9 ամիս ապրել է խոզի երիկամով՝ սահմանելով ռեկորդ
Ամենաընթերցվածները