15 տարեկան պատանիների ստարտափը Նոյեմբերյանում
15 տարեկան, բայց արդեն ստարտափի հիմնադիր. Արմաթ լաբորատորիայի սաները Նոյեմբերյանից 2020-ին ստեղծել են ProtoLab տեխնո-ինժեներական լաբորատորիան: Նպատակն ապակենտրոնացման գաղափարի կյանքի կոչելն ու հայրենի Նոյեմբերյանում աշխատատեղեր ստեղծելն է՝ ապահովելով կրթության որակի բարձրացումն ու սահմանների պաշտպանությունը:
Ինովացիոն տեխնոլոգիական ընկերություն SoftConstruct-ը նույնպես մասնակցեց այս հանրօգուտ գործին՝ պատանիներին նվիրելով համակարգիչներ: